Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 
  • Ոչիշխանականները դեռ աթոռապահանջ չունե՞ն

    Ոչիշխանականները դեռ աթոռապահանջ չունե՞ն

    04.04.2014| 15:22
    Տիգրան Սարգսյանի հրաժարականի «թանաքը դեռ չչորացած», լրատվակայքերում հայտնվել են հրապարակումներ` ապագա վարչապետի գուշակություններով: Նորմալ է: Աթոռն ազատ է, լրագրողները փորձում են կռահել ու իրենց ենթադրությունների պտուղները հրամցնել հասարակությանը: Բայց հրապարակվող հավանական թեկնածուների անունները նորություն չեն և այդ իմաստով այնքան էլ հետաքրքիր չեն: Ավելի հետաքրքրական են կուսակցությունների արձագանքները: Առանձնապես` ոչիշխանականների:
  • Սյունիքի «բարեգործ» մարզպետը

    Սյունիքի «բարեգործ» մարզպետը

    04.04.2014| 00:54
    Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «սեփական» մարզում փորձում է, ինչպես վարչապետն է ասում, «մեկ կոպեկ ծախսելով բարեգործ դառնալ ու այդ մասին «փիար անել», մինչդեռ իրականում բիզնես գործունեություն է ծավալում:
  • Խնամիները` շեքսպիրյան հորձանուտում

    Խնամիները` շեքսպիրյան հորձանուտում

    04.04.2014| 00:52
    Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը, որպեսզի բոլորին և առաջին հերթին իր անմիջական ղեկավարությանն ապացուցի, որ ինքը ոչ մի կապ չունի վարչապետի ու շուրջօրյա հավաքների, խորհրդարանում արագաչափերի ու կարմիր գծերի քննարկումների, այդ թվում՝ Դուբայում ԲՀԿ առաջնորդի «տված խաղերի» հետ, Ծառուկյան-Աբրահամյան ընտանիքը քաղաքական թատերաբեմում վերջին օրերին բեմադրում է շեքսպիրյան Կապուլետիների ու Մոնտեքյուների դասական պատմությունը, իբր իրենց հարաբերություններն այնքան են սրվել, որ դա անդրադարձել է նույնիսկ զավակների հարաբերությունների վրա. սա են վերջին օրերին կաթեցնում նրանց մերձավորները լրագրողների ականջներին:
  • «Բարիկադների» երկու երեսը

    «Բարիկադների» երկու երեսը

    04.04.2014| 00:42
    Պետք չէ «բայղուշություն» անել, բայց և այնպես, ապրիլի 28-ին կազմակերպվող շուրջօրյա հանրահավաքները կգրանցեն թվով երրորդ, բայց և վերջին խոշոր ֆիասկոն Ռոբերտ Քոչարյանի համար:
  • Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել

    Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել

    03.04.2014| 21:08
    Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և ՀՀ նախագահն ընդունել է այն: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:
  • Վարչապետը Գագիկ Ծառուկյանին «ջհանդամն» ուղարկեց

    Վարչապետը Գագիկ Ծառուկյանին «ջհանդամն» ուղարկեց

    03.04.2014| 12:18
    Այսօր կառավարության նիստում, երբ գյուղատնտեսության նախարարը ներկայացնում էր գյուղացիներին տրվող կառավարության օժանդակության քայլերը, Տիգրան Սարգսյանն իր վրդովմունքը հայտնեց «մեկ կոպեկ» ծախսող «բարեգործների» առնչությամբ:
  • Ինչ արժե ՀՀԿ-ի ինքնավստահությունը

    Ինչ արժե ՀՀԿ-ի ինքնավստահությունը

    02.04.2014| 16:19
    Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում ԱԺ ՀՀԿ խմբակցությունը թվացյալ հանգստություն է ցուցաբերում, ամեն անգամ պատճառաբանելով, թե ԱԺ-ում որոշումը չի կարող ընդունվել, քանի որ իրենք մեծամասնություն են: Սակայն այս ինքնավստահությունը, պարզվում է, այնքան էլ տեղին չէ՝ մի քանի պատճառներով: Նախ, փաստ է, որ քանակն ամենևին էլ որակի մասին չի խոսում, և այդ նույն մեծամասնությունը մեկ վայրկյանում կարող է վերածվել փոքրամասնության, եթե իշխանության դիրքերը սպառնալիորեն խարխլվեն։ Իսկ այս հանգամանքը բացառել պետք չէ:
  • Ոչիշխանականները արևի տակ տեղ պահելու խնդի՞ր են լուծում

    Ոչիշխանականները արևի տակ տեղ պահելու խնդի՞ր են լուծում

    01.04.2014| 15:35
    Պարտադիր կուտակայինի պայքարը դեռ չի ավարտվել, մթերքի գները օր-օրի բարձրանում են, գազի գինը, հավանական է, կրկին կբարձրանա, որին կարող են հետևել էլեկտրաէներգիայի և տրանսպորտային ուղեվարձերի թանկացումները:
  • Ո՞րն է լինելու Հայաստանի «պատիժը»

    Ո՞րն է լինելու Հայաստանի «պատիժը»

    29.03.2014| 17:38
    Ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները, հետաքրքիր մանրամասներ են հաղորդում օրերս ՄԱԿ-ում ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի քվեարկության առնչությամբ: Պարզվում է՝ Ռուսաստանը մի շարք երկրների վրա ճնշում է գործադրել, որպեսզի «դեմ» քվեարկեն: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ն այս բանաձևով փաստում է, որ Ղրիմի հանրաքվեն անօրինական է: Ըստ այդ աղբյուրների՝ ճնշման են ենթարկվել Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներ: Մինչդեռ, դրանից ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Արևմուտքն է ճնշումներ գործադրում ՄԱԿ-ի անդամ երկրների վրա, որպեսզի բանաձևն ընդունվի:
  • «Հայաստանը «թիթեռնիկային» քաղաքականություն է վարում»

    «Հայաստանը «թիթեռնիկային» քաղաքականություն է վարում»

    28.03.2014| 13:48
    «Արտգործնախարարը պետք հստակ ասի՝ ինչո՞ւ կողմ, ինչո՞ւ դեմ, ինչո՞ւ ձեռնպահ: Այդ հակասությունն արդեն լրջություն չէ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը`անդրադառնալով ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին: