20.09.2013|
16:16
Անկախության ռահվիրա Պարույր Հայրիկյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանի անկախության կորուստը «Գույք` պարտքի դիմաց» գործարքից է սկսվել: Պարույր Հայրիկյանի` Վիքիպեդիա-Ազատ հանրագիտարանում տեղադրված կենսագրականի մեջ կարդում ենք. «1998-ին Հայրիկյանը, որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ իշխանություններին ստիպեց ընթացք տալ սահմանադրական բարեփոխումների իր ծրագրին, մասնավորապես` կյանքի կոչել երկքաղաքացիության իրավունքը, վերացնել նախագահի բացարձակ իշխանությունը, գործող կառույցներ դարձնել ՀՀ խորհրդարանն ու Սահմանադրական դատարանը»: