Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Արեգակի և Լուսնի 2001-2050 թթ. խավարումների տեղեկատու էջը

    Արեգակի և Լուսնի 2001-2050 թթ. խավարումների տեղեկատու էջը

    19.12.2012| 12:36
    Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է 2001-2050 թթ. Արեգակի և Լուսնի խավարումների լիակատար ցանկը:
  • Տիեզերական թեմաները` գիտական բացատրություններով

    Տիեզերական թեմաները` գիտական բացատրություններով

    14.12.2012| 12:48
    2010 դեկտեմբերի 13-ին Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) տարածեց մամուլի առաջին հաղորդագրությունը` սկիզբ դնելով գիտնականների և լրագրողների համագործակցությանը:
  • Հայ առաջին չտեսնող դոկտորը

    Հայ առաջին չտեսնող դոկտորը

    13.12.2012| 15:09
    Գիտության նվիրյալի մասին գրելիս անմիջապես նկատի ես ունենում կամք, աշխատասիրություն, համբերություն, արարելու մեծ եռանդ: Դեռ դպրոցական տարիներին ԵՐՋԱՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ աչքի էր ընկնում բացառիկ աշխատասիրությամբ. ոչ միայն ինքն էր հրապուրված գրքերով, այլև խրախուսում էր կրտսեր ընկերներին:
  • Գիրքը` անտեսված

    Գիրքը` անտեսված

    12.12.2012| 18:46
    Երևանը գրքի մայրաքաղաք էլ հայտարարեցին, ավտոբուսներին, շենքերի պատերին գիրքը գովազդող վահանակներ էլ փակցցին, բայց գիրքը մնաց անտեսված, «Երիտասարդականի» անցումներում փոշու մեջ ընկած: Լավագույն դեպքում` «Բուկինիստի» անկյուններում մի քանի հարյուր դրամով (խոսքը հին հրատարակությունների մասին է) կուչ եկած-ծվարած: Գրքին այսօր փող չեն տալիս և՛ չունևորները, և՛ ունևորները:
  • Դեպի վեր, դեպի վեր` սարն ի վեր

    Դեպի վեր, դեպի վեր` սարն ի վեր

    10.12.2012| 14:00
    Ըստ «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻ` Հայաստանի լեռնային գոտիները կարևոր մի առանձնահատկություն ունեն:
  • Պատասխանը չի ուշանա

    Պատասխանը չի ուշանա

    06.12.2012| 13:32
    Ի պատասխան «Իրատես de facto» թերթի 2012 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 74 (405)-ում հրապարակված «Մնամ նամակիդ սպասող, պարոն Աշոտյան» հոդվածի` անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գիտությունը ֆինանսավորվում Է «Ընթացիկ տարվա պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով և տասը և ավելի Էջերից բաղկացած ծրագրերի մասով։
  • «Չեն ստեղծում պայմաններ, որ պահենք կամ ընդլայնենք մեր գենետիկական բազմազանությունը»

    «Չեն ստեղծում պայմաններ, որ պահենք կամ ընդլայնենք մեր գենետիկական բազմազանությունը»

    30.11.2012| 00:03
    Հայերի ծագումնաբանության խնդիրների, գենետիկական բազմազանության, հայկական գենոֆոնդի շուրջ է զրույցը կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող ԼԵՎՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻ հետ:
  • Ուզում եք չսխալվել՝ մի մտածեք

    Ուզում եք չսխալվել՝ մի մտածեք

    20.11.2012| 11:33
    Թել Ավիվի հոգեբանական գիտությունների դպրոցի հոգեբանները պարզել են , որ ինտուիտիվ որոշումները անսպասելի դրական արդյունք են տալիս` գրել է psychcentral.com-ը: Հետազոտությունների համաձայն` մարդու ուղեղը ի ծնե օժտված է լավագույն որոշումը գտնելու ունակությամբ:
  • Արեգակի լրիվ խավարում կլինի

    Արեգակի լրիվ խավարում կլինի

    11.11.2012| 12:07
    Արեգակի լրիվ խավարում տեղի կունենա նոյեմբերի 13-14-ին: Այս մասին հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
  • «Աստղագիտության վերաբերյալ տարեկան մի քանի գիրք է լույս տեսնում»

    «Աստղագիտության վերաբերյալ տարեկան մի քանի գիրք է լույս տեսնում»

    22.10.2012| 17:52
    Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կբացվի «Աստղագիտական գրքերի աշխարհ» ցուցահանդեսը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: