ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 
  • Կառավարությունը պետք է գործի առավել համարձակ

    Կառավարությունը պետք է գործի առավել համարձակ

    01.02.2014| 19:55
    Ես ակնկալում եմ, որ մեր կառավարությունը գործի առավել արյունավետ, առավել նպատակաուղղված: Խոսքը վերաբերոմ է թե ՕԵԿ նախարարներին, թե ողջ կառավարությանը հավաքական իմաստով: Երկրում կուտակված են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք պետք է առավել համարձակ, նպատակային, պատասխանատու ու հաշվետվողական լուծվեն, որպեսզի հասարակությունը տեսնի արդյունքները: Կառաարությունը պետք է առավել ամբիցիոզ խնդիրներ դնի ու լուծի, նշաձողը պետք է բարձրացնել, պետք է ավելի լավ աշխատել, որովհետև մարդիկ արդյունքներ են ուզում: Սոցիալ-տնտեսական վիճակը իրոք ծանր է, բազմաթիվ խնդիրներ կան, այդ խնդիրները լուծողը պեք է լինի կառավարությունը իր պատասխանատու և հետևողական աշխատանքով
  • «Առնվազն սնանկ մտածելակերպ է»

    «Առնվազն սնանկ մտածելակերպ է»

    01.02.2014| 19:50
    «Մենք ապավինում ենք ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը, եթե կառույցում որոշումները ընդունվում են կոնսենսուսով, ինչի՞ հույս կարող ենք ունենալ» հարցին ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը պատասխանեց.
  • «Որպեսզի մենք կարողանանք խաղաղության բանալին գտնել»

    «Որպեսզի մենք կարողանանք խաղաղության բանալին գտնել»

    01.02.2014| 19:40
    Ադրբեջանական սադրանքները մենք բազմիցս հերքել ենք՝ սովորաբար երբ Ադրբեջանը սահմանային որևէ միջադեպ է նախաձեռնում, հաջորդ օրը հայտարարում է, որ մենք խախտել ենք հրադադարի ռեժիմը: Իրոք, մտահգիչ է սահմանի վրա մշտական լարվածությունը, բայց մենք պետք է հասկանանք, որ ՄԽ-ի գործառույցը սադրանքները դատապարտելը չէ, ՄԽ-ն հակամարտող կողմերին հաշտության բերելու խնդիր ունի, առավելագույնը մենք կարող ենք ակնկալել, որ նրանք դատապարտեն ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, որ պարբերաբար անում են:
  • Արթուր Բաղդասարյան. «Մենք կարդիականացնենք Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանը»

    Արթուր Բաղդասարյան. «Մենք կարդիականացնենք Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանը»

    01.02.2014| 19:28
    Առավելագույնը երեք տարի հետո մենք կունենանք Հայաստանում միջազգային չափանիշներով սահմաններ՝ թե հայ-վրացականը, թե հայ-իրանականը: Մենք կարդիականացնենք Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանը, կլինեն ոչ թե 1938 թ. կամ 1960 թ. փշալարերը, այլ ժամանակակից տեխնիկապես հագեցած սարքավորումներ, սահմանի կառավարման և վերահսկողության ավտոմատացված համակարգեր: Այսօր տեխնիկական սարքավորումներ չկան, երբ բարեփումներն իրականացվեն, սկաներով կարող ենք բեռները ստուգել:
  • Փայլուն գործարք

    Փայլուն գործարք

    01.02.2014| 18:55
    Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքը ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը որակեց «փայլուն գործարք»:
  • Ժողովրդագրական անվտանգության հայեցակարգ Հայաստանում

    Ժողովրդագրական անվտանգության հայեցակարգ Հայաստանում

    01.02.2014| 18:30
    Ժողովրդագրական անվտանգության հայեցակարգը լրջագույն փաստաթուղթ է, որը պատրաստելիս պետք է պատասխանենք մի շատ կարևոր հարցի՝ ու՞ր ենք մենք գնում: Որպեսզի հասկանանք՝ ո՞ր ուղղությամբ և ու՞ր ենք գնում, պետք է ունենանք այդ ոլորտի զարգացման հստակ տեսլականը: 1990 թ. սկսած մենք պետք է ունենանք այդ տեսլականը, ինչքա՞ն արտաոսք է եղել Հայաստանից, ինչպե՞ս է հաշվառվել, ի՞նչ քայլեր պիտի արվեն, ի՞նչ բարեփոխումներ իրականացվեն, ի՞նչ գումարներ ծախսվեն, և այլն, և այլն:
  • ԵՄ խորհրդատվական խումբը կշարունակի գործել

    ԵՄ խորհրդատվական խումբը կշարունակի գործել

    01.02.2014| 18:01
    Եվրոպական միության խորհրդատվական խումբը իր գործունեությունը Հայաստանում ավարտում է 2014-ի ապրիլին, փորձագիտական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին կշարունակվի՝ քաղաքական համաձայնություն կա, հստակեցվում են մեխանիզմները՝ ասաց ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսում:
  • Երիտասարդ ՀՀԿ-ականների «Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների» ծրագիրը լավագույնն էր

    Երիտասարդ ՀՀԿ-ականների «Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների» ծրագիրը լավագույնն էր

    01.02.2014| 17:47
    ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հունվարի 20-24-ը Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված «All tomorrow's parties» («Ապագայի բոլոր կուսակցությունները») խորագրով ծրագրին։ Հայ երիտասարդներից բացի, ծրագրին մասնակցել են նաև երիտասարդ քաղաքական գործիչներ Ադրբեջանից և Վրաստանից: Ծրագրում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում կուսակցական համակարգի առանձնահատկություններին, ինչպես նաև՝ Գերմանիայում կուսակցությունների համակարգմանն ու գործունեությանը։
  • «Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն»

    «Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն»

    01.02.2014| 17:39
    «Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Դա նրա դիրքորոշումն է։ Այսօր ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
  • Վրաստանի նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

    Վրաստանի նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

    01.02.2014| 17:33
    Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները: