-
13.09.2019|
01:03
Ժամանակներ են լինում, երբ ապրում եմ անցյալում՝ նեղսրտած ներկայից ու Ղարաբաղյան անավարտ պատերազմից։ Եվ քանի դեռ քաղաքական մտազուգորդումներիս «ձեռը կրակը չեմ ընկել», ինձ հեռվից այցի են գալիս... նրանց բազմությունից ես մոլորվում եմ, որովհետև բազում են, իրարից տարբեր՝ նվիրվածության, տաղանդավորության «տարբերանշաններով»։
-
12.09.2019|
23:03
Հովհաննես Թումանյանի թանգարանը և 1-ին միջազգային ֆոտոփառատոնը կազմակերպել են Թումանյանի լուսանկարների հետահայաց ցուցադրություն: 50 տարի առաջ «Արմենպրես» լրատվական գործակալության ցուցահանդես էր կազմակերպել Թումանյանի 100-ամյակին նվիրված, և այժմ ցուցահանդեսում ներկայացվում են «Արմենպրեսի» արխիվային բացառիկ նյութերը, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի արխիվում պահվող ապակե նեգատիվների նմուշները:
-
10.09.2019|
21:32
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա Սըր Անդրաշ Շիֆի հայաստանյան առաջին մենահամերգը: Կհնչեն Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:
-
10.09.2019|
01:24
Կոմիտասի 150-ամյակը նշանավորվում է ամենատարբեր միջոցառումներով:
Կոմիտասն այն անհատականություններից է, ովքեր թափանցեցին մարդկային հոգու խորքը, տեսան նրա տառապանքը, սերը, հույսը, անուրջը… Կոմիտասը առեղծված է: Ամեն անգամ Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին ուսումնասիրելիս բացահայտում ես նրան նորովի:
-
10.09.2019|
01:19
Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 50/4 հասցեում գտնվող ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնը հայտնի է կենցաղային առօրյա հոգսերից փոքր-ինչ կտրվելու ձգտող ցանկացած գյումրեցու: Կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Թումասյանի հետ փորձեցինք հստակեցնել «Լոֆթի» գաղափարը:
-
09.09.2019|
22:56
«Մեդիալաբ» արվեստի անվճար կրթական ծրագիրը հրավիրում է արվեստի անվճար ուսուցման:
-
09.09.2019|
14:46
Ալտահար, արվեստագիտության թեկնածու ՎԱՉԵ ՀՈՎԵՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, ըստ որի՝ իրեն բանավոր տեղեկացրել են, որ այլևս չի աշխատում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
-
06.09.2019|
15:34
Սեպտեմբերի 5-ին «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։
-
06.09.2019|
01:52
Ե՞րբ կունենանք քաղաքային տրանսպորտի նոր ու քաղաքակիրթ ցանց, ի՞նչ տրամադրություններ են տիրում հետհեղափոխական Հայաստանում, ի՞նչ գրականություն են կարդում այսօր, ինչո՞ւ է «աղմկում» Ստամբուլյան կոնվենցիան: Նշված հարցերի շուրջ է մեր զրույցը արձակագիր Դավիթ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ հետ:
-
06.09.2019|
01:45
Տուն՝ տան մեջ, թանգարան՝ թանգարանում: Այսպիսի ձևաչափ ունի Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնը, որի ներսում՝ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանն է: Իբրև տուն-թանգարան գործել է 1934-ից: Ամբողջական համալիրը կառուցվել է 1978-ին՝ Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: Ճարտարապետը Սերվետ Պողոսյանն է: