Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մեծ Բրիտանիան դեմ է Տոբինի հարկին

Մեծ Բրիտանիան դեմ է Տոբինի հարկին
25.06.2012 | 13:28

Եվրագոտու չորս խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի ղեկավարները տնտեսական աճը խթանելու նպատակով միջոցառումների փաթեթ են ընդունել 130 միլիարդ եվրո գումարով (ՀՆԱ-ի 1 տոկոսը): Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին` Հռոմում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո: Հունիսի 28-29-ին նախատեսված ԵՄ բրյուսելյան սամմիթի նախապատրաստման շրջանակներում կազմակերպված հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ բյուջետային կարգապահությունը չի տուժի տնտեսական աճի խթանումից: Ինչ նպատակներով են ծախսվելու հատկացվող գումարները, դեռ չի հաղորդվել:
«Les Echos»-ը գրել է, որ պետությունների ղեկավարները պայմանավորվել են նաև ֆինանսական տրանզակցիաների հարկ սահմանելու մասին: Հռոմի հանդիպմանը զուգահեռ Լյուքսեմբուրգում կայացել է ԵՄ երկրների ֆինանսների նախարարների հանդիպում, որի արդյունքներով բանակցությունների մասնակիցներն ընդունել են, որ «Տոբինի հարկը» արդյունավետ չեն համարում: Հարկն այդպես է անվանվել Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Տոբինի պատվին. առաջին անգամ նա է առաջարկել զարգացող երկրներին աջակցելու նպատակով հարկել միջազգային ֆինանսական գործարքները: «Le Monde»-ը հաղորդում է, որ նվազագույն անհրաժեշտ 9 ձայնի պարագայում միայն 6 երկրներ` Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Բելգիան, Պորտուգալիան և Սլովենիան են, համաձայն Տոբինի հարկը ներմուծելուն: Մի քանի պետություններ առայժմ ձեռնպահ են մնացել` կշռադատելու ժամանակ վերցնելով:
Ֆինանսական տրանզակցիաների հարկը առաջարկվում էր ներմուծել 2009 թվականից: 2011-ի ամռանը Գերմանիան ու Ֆրանսիան վերակենդանացրին գաղափարը: Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ` եվրոպացիների 66 տոկոսը կողմ է Տոբինի հարկը ներմուծելուն: Նոր հարկահավաքությանը կտրուկ դեմ է Մեծ Բրիտանիան: Վարչապետ Դևիդ Կեմերոնը կարծում է, որ ֆինանսական գործարքները որոշակի տարածքում հարկելը տնտեսապես իրեն չի արդարացնում. «Ernst & Young»-ի հաշվարկներով` հարկի ներմուծումը ԵՄ երկրների բյուջեներին 116 միլիարդ եվրոյի վնաս է տալու:

Դիտվել է՝ 3816

Մեկնաբանություններ