Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վաղ արթնացողներն ավելի կենսունակ և առույգ են

Վաղ արթնացողներն ավելի կենսունակ և առույգ են
27.06.2012 | 16:25

Տորոնտոյի համալսարանի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ վաղ արթնացող մարդիկ ավելի սթափ են, առույգ և ամենակարևորը` ուրախ, քան գիշերային կյանք վարողները, որոնք կորցրած քնի ժամերը փորձում են լրացնել մինչև կեսօր քնելով:
Հետազոտությունների համաձայն, վաղ արթնացողները, անկախ սեռից ու տարիքից, ավելի կենսունակ են և ավելի քիչ են առողջական խնդիրներ ունենում, քան «գիշերաշրջիկները», որոնք հաճախ են նաև հոգնում և ունենում տրամադրության անկում:
«Նա, ով նախընտրում է արթնանալ 11-ից հետո, անհամեմատ «ծանր» օր է ունենում, քան նա, ով արթնանում է առավոտյան 7-ին և աշխատում 9-17-ը»,- ասել է գիտնական Ռենե Բիսը:



Դիտվել է՝ 9605

Մեկնաբանություններ