Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞ւմ «հագով» է Սահմանադրությունը

Ո՞ւմ «հագով» է Սահմանադրությունը
05.07.2012 | 12:17

Ի սկզբանե մեր երազանքների անկախությունն էր:

Էդ անտերուդուս անկախությունն իր առաջին-երրորդ Հանրապետությունը պիտի ունենար, իր ազգընտիր առաջին նախագահն ու համաժողովրդական հանրաքվեով էդ նախագահի հագով ձևված առաջին Սահմանադրությունը:
Փառք երկնավորին՝ ունեցանք:
Իսկը՝ առաջին նախագահի «հագով»:
Խոստովանենք՝ լավ էլ սազում էր: Բոյ-բուսաթը-բանը-ամեն ինչը՝ տեղը:
Հետո էդ Սահմանադրությունը մեր երկրորդ նախագահին պիտի սազացնեինք՝ մի քիչ բոյից կտրելով, մի քիչ՝ բուսից ու սարքեինք ճիշտ իր հագով:
Սարքեցինք:
Երրորդ նախագահը սահմանադրական «պրիմերկայի» տակով դեռ չի անցել, բայց շատ էլ չի նեղվում հին «չափսերի» մեջ: Հայոց Սահմանադրությունն էդպիսի մունդառ խասյաթ ունի՝ լավ-վատ հարմարվում է բոլոր տերերին:
Տերերի՞ն:
Այ, հենց էստեղ՝ շատ հռետորական հարց.
-Իսկ ո՞վ է Հայաստանի «մթոմ» թե անկախ հանրապետության Սահմանադրության տերը:
Նույնքան հռետորական պատասխան.
-Մենք:
Եվ նույնքան «ջրիկ» հարց.
-Իսկ մեր թվարկության ո՞ր տարեթվին հայոց իրապես անկախ հանրապետության Սահմանադրությունը ՀՀ քաղաքացու հագով պիտի կարվի:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ