ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սովորել Ղարաբաղից

Սովորել Ղարաբաղից
10.09.2012 | 20:35

Այն, որ Ղարաբաղում քաղաքական մշակույթն առավել բարձր մակարդակի վրա է, քան Հայաստանում, ևս մեկ անգամ ապացուցեց նախագահ Բակո Սահակյանի` սեպտեմբերի 7-ին կայացած երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էր նաև նրա մրցակից Վիտալի Բալասանյանը: Դժվար է, չէ՞, Հայաստանում նման բան պատկերացնելը: Ի դեպ, ԼՂՀ նախագահի երդմնակալությանը, որը բավականին մեծ շուքով ու հանդիսավորությամբ է անցել, Հայաստանից մասնակցել է միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ներկա չեն եղել ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ղարաբաղում այս կարգի պաշտոնական արարողությունները մի բանով էլ են տարբերվում Հայաստանում կազմակերպվածներից: Երդմնակալությունից հետո տեղի է ունեցել համերգային գեղեցիկ երեկո, որտեղ ելույթ են ունեցել ոչ թե ռաբիսի ներկայացուցիչներ ու էստրադայի մեկ օր առաջ «ծնված աստղիկներ», ինչպես Հայաստանում է սովորաբար լինում, այլ հնչել է բարձրակարգ երաժշտություն՝ աշխարհահռչակ «Forbidden Saints» խմբի մասնակցությամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ