«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Դժվար թե լուրջ արդյունքներ ունենանք, եթե...

Դժվար թե լուրջ արդյունքներ ունենանք, եթե...
05.11.2012 | 17:43

Երևանում հաճելիորեն աչքի են զարնում բանկերի գլխամասային գրասենյակների շենքերը` իրենց ճարտարապետական ու դիզայներական բարձրաճաշակ լուծումներով («Հայբիզնեսբանկ», «Արդշինինվեստբանկ», «Ամերիաբանկ» և այլն): Ինչ խոսք, իհարկե ողջունելի երևույթ է, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բանկերի ֆինանսական միջոցների հաշվին իրականացվող կառուցապատումների, վերանորոգումների շնորհիվ որոշ դեպքերում թարմացվում ու պահպանվում են ճարտարապետական լուրջ արժեք ներկայացնող դեռևս առաջին հանրապետության ու նաև խորհրդային շրջանում կառուցված շինություններ: Իսկ բանկերի վերոնշյալ ֆինանսական միջոցները կուտակվում են մեր բարձր տոկոսներով «վարկավորված հասարակության» համեստ միջոցներից: Անկեղծ ասած, կուզենայի ի թիվս բանկերի` այդպիսի շինություններ տեսնել նաև ի դեմս հզոր գործարանների, մշակույթի օջախների և այլ նյութական ու հոգևոր բարիք արտադրող կառույցների: Այլապես միայն բանկեր, կուսակցությունների շենքեր, եկեղեցիներ կառուցելով դժվար թե լուրջ արդյունքներ ունենանք մեր երկրի ապագայում: Պատկերն ավելի է ընդգծվում, երբ դրանց կողքին «համառորեն», թերևս վերականգնվելու սպասումով, կանգնած են Խորհրդային Հայաստանի երբեմնի հզոր, իսկ այժմ խարխուլ ու կիսավեր գործարանների ու ֆաբրիկաների շենքերը:


Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ