Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լևոն Արոնյանը՝ «Տարվա մարդ»

Լևոն Արոնյանը՝ «Տարվա մարդ»
24.11.2012 | 14:46

«De facto» հասարակական-քաղաքական ամսագրի սահմանած «Տարվա մարդ» մրցանակն այսօր հանձնվեց աշխարհում հայկական շախմատի դեսպան ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ:

«Ինձ համար շատ հաճելի է և կարևոր, որ այս մրցանակը ստանում է շախմատիստը: Դա մեր բնագավառի ներկայացուցիչների համար նշան է, որ մենք մեր աշխատանքը լավ ենք կատարում, և որ ժողովուրդը սիրում է շախմատ: Պետք է այնպես անենք, որ շատ շախմատիստներ ձգտեն այսպիսի հաջողությունների»,- ասաց գրոսմայստերը,
շնորհակալություն հայտնելով իր մորը` Սեդա Ավագյան-Արոնովային` իր մասին գիրք հրատարակելու համար, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ նոյեմբերի 23-ին:

«Գիրքը շատ հետաքրքիր է, քանի որ այստեղ խոսվում է սպորտսմենի կյանքի մասին՝ մոր աչքերով: Այն ինձ համար կարևոր էր, քանի որ գրքում պատմվող շատ դրվագներ ես էլ չէի հիշում: Շնորհակալ եմ մայրիկիս և բոլոր մարդկանց, ովքեր օգնեցվին և ամեն ինչ արեցին գիրքը լույս տեսնելու համար»,- հավելեց Արոնյանը:

«Շփվելով Լևոնի հետ` ապշում ես նրա այսքան համեստությունից: «Տարվա մարդու» մրցանակները, տարբեր տարիների կտրվածքով, հանձնվել են Անդրանիկ Մարգարյանին, Գագիկ Ծառուկյանին, նախորդ տարի` Հենրիկ Մխիթարյանին: Լևոնն արժանի է այս մրցանակին. սա գնահատական է, և մենք ցանկանում ենք, որ մյուս տարի էլ նա արժանանա այս մրցանակին, քանի որ եռագույնը քչերին է հաջողվում Թուրքիայում բարձրացնել»,- ասաց «De facto» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Տեսանյութ

Լևոն Արոնյանը`տարվա մարդ (տեսանյութը՝ slaq.am-ի)
Դիտվել է՝ 2698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ