ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայտնի են լավագույն եռյակները

Հայտնի են լավագույն եռյակները
30.11.2012 | 19:45

Նոյեմբերի 29-ին բրազիլական Սան Պաուլու քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի հատուկ պրես կոնֆերանսում հայտարարվել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի հավակնորդ եռյակի կազմը: Նրանք են «Բարսելոն» ֆուտբոլային ակումբը ներկայացնող, աշխարհի վերջին երեք տարիների անփոփոխ լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, նույն կատալոնյան ակումբի մեկ այլ ներկայացուցիչ, «Եվրոպա-2012»-ի լավագույն ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան, Մադրիդի «Ռեալի» հարձակվող, 2008 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն:
Ներկայացվել է նաև «Լավագույն մարզիչ» անվանակարգի եռյակը: Սկզբունքորեն այստեղ էլ անակնկալներ չկան: Լավագույնի կոչումը կվիճարկեն «Բարսելոնի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Մադրիդի «Ռեալը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն և Իսպանիայի ընտրանուն այս տարի աշխարհամասի չեմպիոնի հանգրվան բերած Վիսենտե դել Բոսկեն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ