Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գյուղատնտեսի հաստիք ունեն ոչ գյուղատնտեսները

Գյուղատնտեսի հաստիք ունեն ոչ գյուղատնտեսները
14.12.2012 | 21:55

Այսօր, Հանրապետության 650 համայնքներ ունեն երկու-երեք գյուղատնտես մասնագետներ, ինչը շատ փոքր թիվ է: Հաճախ գյուղատնտեսի հաստիք են զբաղեցնում մարդիկ, որոնք չունեն գյուղտնտեսի ո՚չ կրթություն, ո՚չ փորձ: «Ես շատ անգամ եմ առաջարկել համայնքների ղեկավարներին` բազմաթիվ հաստիքների ցանկում ընդգրկել գոնե մեկ մասնագետ գյուղատնտես, հատկապես բույսերի պաշտպանության ուղղությամբ: Շատ կարևոր է, որ աշխատանքում ներգրավվեն տեղացի, համայնքում մշտապես ապրող փորձագետներ , որպեսզի գյուղացին օրվա ցանկացած պահի կարողանա դիմել տվյալ մասնագետին և անհրաժեշտ խորհուրդները ստանա: Սա շատ լուրջ խնդիր է»,-ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3090

Մեկնաբանություններ