ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Բիզնեսով զբաղվող մարդն առաջին հերթին պետք է մտածի իր սեփականության պահպանման մասին»

«Բիզնեսով զբաղվող մարդն առաջին հերթին պետք է մտածի իր սեփականության պահպանման մասին»
18.12.2012 | 18:02

«Զարկերակ» ակումբում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ամփոփելով քաղաքական տարին, ներկայացրեց իր տեսակետները երկրում տիրող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Նրա կարծիքով` իրավիճակն այսօր այնպիսին է, որ պարտադիր պետք է ձևավորվի նոր քաղաքական օրակարգ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա ընտրությունները նմանվելու են մեկ անձի հաղթարշավի: Ըստ նրա` «չկան քաղաքական այն դեմքերն ու միավորումները, որոնք կարող էին ձևավորվել և իսկապես մրցակցություն բերել այս ընտրություններում»: «Քաղաքական դեմք» և «միավորում» ասելով ՀԴԿ նախագահը, անշուշտ, նկատի ուներ նաև սեփական թեկնածուի առաջադրման հանգամանքը: Իսկ թե իրականում ինչու ՀԴԿ-ն իր թեկնածուն չառաջադրեց, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Որովհետև այս համակարգը չի փոխվի: Խորհրդարանական ընտրություններն ընդամենը յոթ ամիս առաջ էին, և մենք տեսանք, թե ինչպես անցան այդ ընտրոթյոնները: Ինչ է, մենք խաբեությա՞մբ պիտի զբաղվենք, մեզ համոզենք, որ այս յոթ ամսվա մեջ փոխվե՞ց իրավիճակը, որ կարող ենք դուրս գալ արդար պայքարի՞, գաղափարական պայքարի՞: Արդյո՞ք նման իրավիճակ է հաստատվել մեր երկրում: Ո՚չ, ինքնախաբեությամբ զբաղվել չենք ուզում, միամիտ չենք այդքան, մենք քաղաքական լուրջ փորձ ունենք, որ նման քայլի գնանք»: Վերջինս ընդգծեց, որ իրենք, այնուամենայնիվ, ստիպված են այսօր որոշակի քայլեր անելու` երկիրը գոնե այս վիճակում պահպանելու համար: Քայլերից մեկը պահանջատեր դառնալն է, և որպեսզի երկիրը համարվի ժողովրդավարական և արդար, անհրաժեշտ է, որ «այս իշխանությունը` իր երեք նախագահներով և քաղաքական գաղափարներով»- հեռանա,և գա նոր փուլ, նոր իրավիճակ:

Հարցին, թե ինչու Ծառուկյանը չառաջադրեց իր թեկնածությունը, Ա Սարգսյանը հիշեցրեց. «Այդ մասին ես իմ կարծիքը հայտնել եմ դեռ երկու ամիս առաջ, ասելով, որ բիզնեսով զբաղվող մարդն առաջին հերթին պետք է մտածի իր սեփականության պահպանման մասին: Ի՞նչն է այստեղ զարմանալի: Այդպես էլ պետք է լիներ: Փոքրիկ առիթ ստեղծվեց, և նա միանգամից հասկացավ, որ իր բիզնեսն ու սեփականությունը կարող են վտանգվել: Դա խոսում է այն մասին, որ քաղաքական պայքարում պետք է լինեն քաղաքական դեմքեր, գաղափարական մարդիկ, որոնք իրենց հետ ծրագիր են բերում»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ