ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դեկտեմբերի 31-ի գիշերը ձյուն է տեղալու

Դեկտեմբերի 31-ի գիշերը ձյուն է տեղալու
27.12.2012 | 17:49

Մարդկանց այսօր հուզում է նաև այն, թե արդյոք ինչպիսի՞ եղանակ է լինելու Ամանորին:
Ըստ ԱԻՆ հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի, դեկտեմբերի 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղալու: Արդեն հունվարի 1-ի առավոտյան կդադարեն տեղումները : Ճանապարհները բաց կլինեն և մաքրված. «Այնպես որ ոչինչ չի խանգարի հյուր գնալուն և հյուր ընդունելուն»,-ասաց Զ. Պետրոսյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, այս գիշեր Աշոցքում գրանցվել է -36 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում` -6-8 աստիճան: Այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի +2: Դեկտեմբերի 29-ին` +4, լեռնային շրջաններում` -4: Այնուհետև գիշերային ջերմաստիճանի բարձրացում կդիտվի` խիստ ցածրադիր շրջաններում մինչև 2 աստիճան: «Ձմեռային սեզոնին ցուրտ ամիսներ չեն սպասվում: Տաք ձմեռ կլինի: Ջերմաստիճանն ու տեղումները նորմայից բարձ կլինեն: Նույնպիսի եղանակ է կանխատեսվում նաև հունվար ամսին: Առատ տեղումներ են սպասվում հատկապես Արարատյան դաշտում»,-տեղեկացրեց մասնագետը:
Նրա խոսքով, հանրապետության ամբողջ տարածքում, բացի հովտային շրջաններից, շատ բարձր ձնածածկ է գոյացել: Արագածի բարձրադիր շրջաններում` 1մ 30 սմ, լեռնային շրջաններում` 40-45 սմ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4243

Մեկնաբանություններ