ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Անիրատեսական Հայրիկյանը. նախագահի թեկնածուները նրա առաջարկը չեն ընդունի

Անիրատեսական Հայրիկյանը. նախագահի թեկնածուները նրա առաջարկը չեն ընդունի
09.02.2013 | 18:06

Պարույր Հայրիկյանը նահագահի թեկնածուներին միավորվելու կոչ է արել՝ նշելով, որ համախմբմամբ ընտրություններում կարող են հաղթել գործող նախագահին։ Նա նաև համոզմունք է հայտնում, որ միավորված կարող են ընտրություններում 70-80 տոկոս ձայն հավաքել։ Որքանո՞վ է իրատեսական թեկնածուների միավորումը, և արդյո՞ք այդ դեպքում կկարողանան հաղթել Սերժ Սարգսյանին։

Քաղաքական տեխնոլոգ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ կարծում է, որ միավորման մասին Հայրիկյանի առաջարկությունն իրատեսական չէ, քանի որ դժվար է մտածել, թե առաջադրված թեկնածուներն իրենց մեջ միավորվելու ուժ կգտնեն: «Յուրաքանչյուրը լուծում է իր սեփական խնդիրները, և դժվար է պատկերացնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը կամ Անդրեաս Ղուկասյանն իրենց թեկնածությունը կհանեն հօգուտ որևէ մեկի: Հայրիկյանի ներկայացրած թվերն էլ կասկածելի են, ինչպես նաև՝ թեկնածուների միավորվելու դեպքում միասնական թեկնածուի սպասվելիք տոկոսները»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Քոչարյանը: Վերջին օրերին Հայրիկյանի հակասական հայտարարությունները քաղտեխնոլոգը պայմանավորում է մահափորձի հետ կապված քրեական գործի ընթացքով. «Իմ կարծիքով, Հայրիկյանը շատ ավելի լուրջ մարդ է, քան կարելի է եզրակացնել նրա այս վերջին օրերի վարքագծից: Ամեն դեպքում, ինձ թվում է՝ պետք է մի փոքր էլ սպասել, և մեկ-երկու օրից շատ ավելի հետաքրքիր նորություններ կունենանք»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Քաղաքագետ ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ էլ նշում է, որ Պարույր Հայրիկյանի հետ կապված վերջին դեպքերը դրական ազդեցություն ունեցան նրա վարկանիշի վրա: «Այնուամենայնիվ, նրա՝ թեկնածուների միավորման առաջարկը չի կարող իրատեսական լինել մի քանի պատճառով: Նախ, Հայրիկյանի կողմից նշված թեկնածուները վստահ են և′ իրենց առաջադրած ծրագրերի, և′ իրենց վարականիշի վրա: Ավելին, բոլոր հարցումները վկայում են այն բանի մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածն այս ընտրություններին մի քանի անգամ գերազանցում է Պարույր Հայրիկյանի ընտրողների թվին:
Երկրորդ պատճառը. եթե նույնիսկ թերահավատորեն մոտենանք տարբեր հարցումների արդյունքներին, այնուամենայնիվ, վերջին խորհրդարանական ընտրությունների (որոնք բնավ էլ վաղ անցյալում չէին) արդյունքների պարզ մաթեմատիկական հաշվարկը մեզ հուշում է, որ առաջին փուլով միասնական թեկնածուի հաղթելու վարկածը չի կարող իրականությանը մոտ լինել»,- նշեց Արուսյակ Ալեքսանյանը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ