ՀԱԿ դաշինքից դուրս է եկել «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը: Որոշումը կայացվել է կուսակցության քաղխորհրդի նիստում: Կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի գնահատականով` «Վերջին շրջանում իր քայլերի հետեւանքով Հայ ազգային կոնգրեսը կորցրեց իր հեղինակությունը հասարակության աչքում: Կարող եմ նաեւ ասել, որ ՀԱԿ-ը հեռացել է այն նպատակների իրագործումից, որոնց հասնելու համար էլ հենց ստեղծվեց դաշինքը տարիներ առաջ»: