Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Էդուարդ Նալբանդյանին հրավիրում են Փարիզ

Էդուարդ Նալբանդյանին հրավիրում են Փարիզ
18.02.2013 | 23:57

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին նորից հանդիպել Փարիզում` առաջարկի մասին տեղեկացրել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Նրանք ուզում են, որ արտաքին գործերի նախարարները ևս մեկ անգամ հանդիպեն` նախքան իրենց այցը տարածաշրջան.«Մենք կողմերին ներկայացրել ենք մեր առաջարկությունը և սպասում ենք պատասխանի: Հնարավոր է` հանդիպումն անցկացվի հաջորդ շաբաթ, Փարիզում»,-ասել է Ժակ Ֆորը: Փարիզում հունվարի 28-ին կայացած վերջին հանդիպման ձևաչափով այս հանդիպումը ևս նախատեսվում է նախ նախարարների հետ առանձին, ապա` համատեղ միջնորդների ու նախարարների հետ:

Դիտվել է՝ 2046

Մեկնաբանություններ