10.03.2017|
00:01
Մինչև ապրիլի 2-ը այդպիսի նախադեպեր չեն լինելու, դրանից հետո կանդրադառնանք մարդկանց հազարավոր խնդիրներին՝ մարտի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանը, որ Ծառուկյանը ընտրարշավի ժամանակ դրամական ու նյութական խոստումներ տալով խախտել է օրենքը։