-
23.03.2018|
01:30
Քաղաքապետարանում Զարուհի Փոստանջյանի և նրա թիմի գործողությունները հունից հանում են ՀՀԿ ավագանու անդամներին, որոնք ակամայից ավելի են սրում իրավիճակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից մեկը մի ուշագրավ դիպված հիշեց Փոստանջյանի խորհրդարանական գործունեությունից՝ ապացուցելու, որ խորհրդարանում չէր կարող այդպիսի վիճակ լինել, քանի որ դա քաղաքական ամբիոն է:
-
21.03.2018|
23:02
ԱԺ-ում «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանի քննարկմանը, որը վերաբերում է գազաէներգետիկ համակարգի խնդիրներին, «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունն անվճար տրամադրում մեր խողովակաշարը Գազպրոմին. «Որովհետև հստակ է, վարչապետը Գազպրոմի նախկին աշխատող է, շահերի բախում կա, բա ի՞նչ պետք է աներ»,- ասաց նա:
-
21.03.2018|
01:11
Սերժ Սարգսյանն այսօր էլ հավակնություն չունի վարչապետ դառնալու, բայց իրողությունները փոխվել են` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Tert.am-ին նախագահի երեկվա հարցազրույցին։ «Սերժ Սարգսյանն այն պետական գործիչն է, որ իր անձնական հավակնությունները միշտ ավելի ցածր է դասել, քան պետության շահը:
-
20.03.2018|
10:58
Մարտի 19-ին Երևանի ավագանու նիստը խոստանում էր և եղավ աղմկահարույց: Չտրվելով հնչած հարցերն ու ելույթները կրկնելու կամ մեկնաբանելու գայթակղությանը (մանրամասներին ու միմյանց ուղղվող «հաճոյախոսություններին» դժվար չէ կայքերից ու սոցցանցերից տեղեկանալ)` միանգամից ասեմ, որ անակնկալը պատրաստել էր ոչ թե Զարուհի Փոստանջյանը, այլ` ՀՀԿ-ն:
-
19.03.2018|
23:09
«Ելք» դաշինքն Ազգային ժողովում դռնփակ նիստում որոշել է, որ դաշինքի կազմում գտնվող կուսակցություններից յուրաքանչյուրն իր ցանկությամբ է պայքար մղելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ` նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
-
19.03.2018|
22:55
Երևանի ավագանու նիստերի ինտրիգային ու սկանդալային բեմադրությունները վաղուց այլ որակ են ստացել, անհասկանալի հիբրիդ է:
-
16.03.2018|
01:19
«Ելքում», փաստորեն, ընդհանուր հայտարարի են եկել, և Նիկոլ Փաշինյանը կգնա հրապարակ: Ապրիլի 3-ին «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաք-երթ է անցկացնելու: Բացի ՔՊ անդամներից, «Ելքում» ոչ ոք համաձայն չէ հրապարակ գնացող Փաշինյանի հետ, սակայն նրան հետ էլ չեն կանգնեցնում:
-
13.03.2018|
10:55
Մինչ այս օրերին ներքաղաքական կյանքը տարված է վարչապետի ընտրության շուրջ խոսքուզրույցով և Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չդառնալու հայտնի հայտարարությունը ծանրութեթև անելով, մոռացության է մատնվել մեկ այլ, առավել կարևոր հայտարարություն:
-
13.03.2018|
02:35
«Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության անցկացրած առաջին հանրահավաքից հետո, մեր տեղեկություններով, նախաձեռնողները մտահոգություն են հայտնել, թե իրենց աջակիցների թիվը բավականին քիչ է: Սրան էլ գումարվում է ընդդիմադիր ուժերի չմիավորման փաստը, և իրավիճակը հիշեցնում է նախորդ բոլոր ընդդիմությունների «փառահեղ» տապալումը:
-
13.03.2018|
02:29
Օրեր առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հանդես եկավ ուշագրավ հոդվածով` «Կախեք «Ելքին» ու կայուն լճացեք», որով փորձ է արվում գնահատականներ տալ ստեղծված քաղաքական իրավիճակին ու գործընթացներին: