ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ. ...Մնացածը տղայական երազախաբության պես մի բան է

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ. ...Մնացածը տղայական երազախաբության պես մի բան է
23.03.2013 | 00:36

Պետական քաղաքականությունը միայն այն դեպքում կարող է համարվել ժողովրդավարական, արդարացի, երբ այն հաշվի է առնում և կյանքի կոչում հասարակության զարգացման օբյեկտիվ պահանջները: Իրավական երկրի քաղաքականությունն իր էությամբ չի կարող լինել ոչ այլ ինչ, քան օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, արդարության, օրինականության, մարդասիրության առարկայնացված արտահայտություն: Այսպիսի՞ն է արդյոք ՀՀ -ում մեր իշխանությունների կողմից իրականացվող պետական քաղաքականությունը, եթե այո, ուրեմն արդարացված է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա հայտարարությունը` նախագահ Սարգսյանից ՀՀ պետական բարձրագույն պաշտոններ պահանջելու իմաստով: Պարզապես, մինչ նման հայտարարություն անելը, կարծում եմ՝ հարգարժան Ր. Հովհաննիսյանը պետք է հաշվի առներ մի «չնչին» հանգամանք. նրանք` հայրենի իշխանավորները, նույնիսկ ԵՊՀ-ի ռեկտորի օգնականին, ուսանողների կողմից բարձրացված էդքան աղմուկից հետո, ձեռք չտվեցին, էլ ուր մնաց թվարկածները: Մի՞թե իրոք էդպես է մտածում Ր. Հովհաննիսյանը: Չեմ կարծում, բայց մի բանում համոզված եմ՝ բոլոր ընդդիմադիր առաջնորդները (և ոչ միայն նրանք) շատ լավ գիտեն, որ սահմանադրական անընկալելի ճանապարհով ոչ մի իշխանափոխություն երբեք էլ չի լինի: Նույնիսկ բարի, օրինահարգ, ժողովրդավար իշխանություններն անգամ ամեն գնով`ամենածայրահեղ միջոցներով, պահում են իրենց իշխանությունը: Միայն համախմբված ու կոնկրետ գործողությունները կարող են իրավիճակ փոխել, մնացածը, հավատացեք, տղայական երազախաբության պես մի բան է:

Դիտվել է՝ 6716

Մեկնաբանություններ