Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ինչ-որ բան ցրտահարվել է

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ինչ-որ բան ցրտահարվել է
28.03.2013 | 12:12

Բաց խաղացեք ու մի վախվորած նապաստակ նկարեք, որ առաջ ու հետո չջնջվի մարդու կնիքը՝ մարդ մնալու: Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում: Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդն արդեն նահատակ է, յոթերորդը գալիս է որպես դատավոր՝ ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու: Ու, բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է: Ժամանակին հավաքած միրգը այն համը չունի, ինչ՝ ցրտահարվածը:

Դիտվել է՝ 6027

Մեկնաբանություններ