ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Պետությունը բոստան չէ, որ որոշեն ախպերավարի բաժանեն, թե ում` որքան»

«Պետությունը բոստան չէ, որ որոշեն ախպերավարի բաժանեն, թե ում` որքան»
08.04.2013 | 17:13

«Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին հանրահավաքում պնդեց իր պահանջները: Գործող նախագահի հետ հանդիպումը մինչ վաղը չի կայանա: Ես մեծ ցնցումներ չեմ կանխատեսում, եթե, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը չգնա զուգահեռ իշխանության ձևավորման»,- այսօր «Ելակետ» մամուլի ակումբում, խոսելով երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից, այսպիսի գնահատական տվեց քաղաքագետ Երվանդ ԲՈԶՈՅԱՆԸ:

Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի պատկերացումները, բանախոսի կարծիքով շատ են տարբերվում։
«Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները չափազանցված են: Նրա պահանջները և քայլերն անհամարժեք էին: Արարողակարգերը բոլորն էլ շոուներ են: Իրենք ընդհանուր հայտարարի չեն կարող գալ: Մենք ունեցել ենք հետընտրական մի քանի գործընթացներ, որոնք ողբերգական ավարտ են ունել: Րաֆֆին կանգնած է բավականին ծանր ընտրության առաջ: Սերժ Սարգսյանը ևս ցանկանում է գնալ կոմպրոմիսի, սակայն այդ կոմպրոմիսը չպետք է վարկաբեկի իրեն»,-նշեց նա`հավելելով, որ պետությունը բոստան չէ, որ որոշեն ախպերավարի բաժանեն՝ թե ում որքան:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, քաղաքագետը նշեց, որ սպասվում են բավականին մրցակցային ընտրություններ: Նրա կանխատեսմամբ, հիմնական պայքարը կգնա ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև. «Շատ քաղաքական ուժեր են մասնակցում այս ընտրություններին: ՀԱԿ-ն, այս ընտրություններում, բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, սակայն ունի նաև դրական կողմեր: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը» կարող եմ ասել, որ զգալիորեն կբարելավի իր դիրքերը ավագանու կազմում, բայց միանշանակ ավելի քիչ ձայն կհավաքի, քան նախագահական ընտրություններում: Հիմա պայքարին շատ այլ ուժեր էլ են միացել»,-ասաց Բոզոյանը`արձանագրելով, որ ընտրությունները ցույց կտան, թե որ ուժն իրենից ինչ է ներկայացնում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ