ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Առաջին օրվա Իսրայելը

Առաջին օրվա Իսրայելը
30.04.2013 | 17:04

Իսրայելում չի կարելի հավատալ երեք իրողության՝ Թել Ավիվի ջրին, Երուսաղեմի օդին և արաբի խոսքին՝ սա առաջին դասն էր, որ Երուսաղեմ ոտքն դնելուն պես առաջարկեցին հիշել: Հայ ուխտավորների հիսուն հոգիանոց խումբը ապրիլի քսանիննին դուրս եկավ Երևանից և շնորհիվ Արմավիայի իր ուխտագնացությունը իսկապես չարչարանաց ճանապարհի վերածած՝ ավտոբուսով մեկնեց Թբիլիսի, ապա ինքնաթիռով Ստամբուլ, Ստամբուլից Թել Ավիվ, Թել Ավիվից ավտոբուսով Երուսաղեմ: Անցյալ տարի այս երթուղին Երևան Թել Ավիվ երկուսուկես ժամանոց թռիչքով էր սկսվում: Գիշերային Ստամբուլը ցուրտ էր, բայց հրապուրիչ, ճիշտ է Ստամբուլի հետ ծանոթությունը սկսվեց և ավարտվեց Աթաթուրքի անվան օդանավակայանի մի քանի սրահներով: Իսկ Թել Ավիվի Բեն Հուրիոնի անվան օդանավակայանում միանգամից անապատի ջերմությունը պարուրեց անքուն գիշերն օդանավերում անցկացրած ուխտավորներիս: Ապրիլի երեսունից սկսվում է «պաշտոնական ծրագիրը» Սուրբ Հարության տաճարից:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ