ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պարենամթերքի թանկացման վրա ազդել է ընտրակաշառքը

Պարենամթերքի թանկացման վրա ազդել է ընտրակաշառքը
10.05.2013 | 16:15

«Մթերքների թանկացում է սպասվում»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի ՀԿ-ի նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Նա իր այս հայտարարությունը բացատրեց նրանով, որ ընտրություններից առաջ, որպես կանոն, թանկացումներ են լինում. «Այս տարիների փորձը ցույց է տվել, որ ընտրությունների և գների բարձրացման միջև ինչ-որ կապ կա: Հետընտրական շրջանում պարենամթերքը թանկացել է 7-10 տոկոսով»,-ասաց Պողոսյանը`հավելելով, որ թանկացումը հենց նախագահաական ընտրությունների ընտրակաշառքի հետ է կապված`«ինչքան ընտրակաշառք է բաժանվել, այնքան էլ թանկացել է մթերքը»:

Բանախոսը տեղեկացրեց, որ մոտ մեկ ամիս առաջ խնդրի կապակցությամբ ՀԿ-ն նամակ է ուղարկել ՀՀ նախագահին`պահանջելով ստուգայց կազմակերպել, հատակապես շաքարի , հացի որակը ստուգելու համար, բայց պատասխան չեն ստացել: «Չգիտես ինչու նամակը ուղարկվել էսննդի անվտանգության տեսչություն: Բայց մենք այդ կառույցի տեղը գիտեինք, մեր նպատակը նամակը նախագահին տալն էր»,-տարակուսեց նա:

Նա մանրամասնեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում «նոմինալ» և «կրիմինալ» թանկացումների դեպքում. «Նոմինալի դեպքում պայքարում ենք այնքան, ինչքան կարողանում ենք, իսկ կրիմինալի դեպքում, երբ հացի մեջ օդ է կամ խոնավություն, շաքարի մեջ էլ` ջուր, առաջարկում ենք ստուգայց կատարել և ուսումնասիրել հացի և շաքարի ոլորտը»:

Ա.Պողոսյանի փոխանցմամբ, ԱՎԾ-ի տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում գնաճը 3-2 տոկոս է եղել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ գնաճը պարզելու համար փոխանակ ուսումնասիրվեն ամենաանհրաժեշտ ապրանքները, ուսումնասիրվել են 800 ապրանք ծառայությունները:

Նրա խոսքով, առաջիկայում սպասվում է նաև գազի, ջրի և կոմունալ այլ ծառայությունների թանկացում:

Սպասենք վատթարագույնին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ