Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բջջային հեռախոսները բացասաբար են ազդում մեղվաբուծության վրա

Բջջային հեռախոսները բացասաբար են ազդում մեղվաբուծության վրա
04.06.2013 | 16:35

«Ամբողջ աշխարհում մեղվաբուծությունը անկում է ապրում: Պատճառը էկոլոգիական խնդիրներն են ու բջջային հեռախոսները, որոնք բացասաբար են ազդում մեղուների վրա: Մեղուների անկումը վըանգավոր երևույթ է, որով մտահոգված է նաև ՄԱԿ-ը և արդեն զբաղվում է այդ հարցով»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման ՆԱԶԱՐՅԱՆԸ:

Նա հիշեց հին, բարի ժամանակները, երբ մենք ունեցել ենք 260-300 հազար մեղվաընտանիք, բայց այժմ այն նվազել է` հասնելով 200 հազարի: Ըստ մյուս բանախոսի`Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերգեյ ԲԱՋԻՆՅԱՆԻ, բջջային հեռախոսները, որոնք շատ վնասակար են կենդանի օրգանիզմի համար, օրական պետք է օգտագործել 30 րոպեից ոչ ավել: Նա խորհուրդ տվեց բջջայինով չխոսել հատկապես տրանսպորտում. «Բջջային հեռախոսը, որը օգտագործվում է 30 րոպեից ավել, վատ է անդրադառնում մարդկային և կենդանական աշխարհի վրա: Մեզ մոտ վիճակն այս առումով վատ է, որովհետև բջջայինի կայաններն աշխատում են 800 մեգահերց հաճախականությումբ, ինչը ցածր է: Այս պարագայում անհրաժեշտ է բարձրացնել կայանների հաճախականությունը»,-ասաց պրոֆեսոր Բաջինյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ