Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բառադի խոսակցություններ են»

«Բառադի  խոսակցություններ են»
11.06.2013 | 00:13

ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ (Շշի Մելո` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր)
-Տեղեկություններ կան, որ ԲՀԿ գործարար հատվածը դժգոհ է կուսակցության ղեկավարի մերթընդմերթ «ընդդիմացող» կեցվածքից և Ծառուկյանից պահանջում է հստակեցնել իր դիրքորոշումը:
-Բառադի խոսակցություններ են:
-Ո՞Ւմ եք «բառադի» համարում:
-Նման լուրեր տարածողներին:
-Անձամբ Դուք ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն պիտի իշխանությո՞ւն լինի, թե՞ ընդդիմություն:
-Մենք ունենք մեր գիծը, ծրագիրը, որը մենք գտել ենք, որ ճիշտ ա: ՈՒ էդ ծրագրերով գնում ենք:
-Այսինքն, «այլընտրանքային» վիճակը պահպանելուն կո՞ղմ եք:
-Անձամբ որոշումներ չեմ կայացնում էդ տիպի հարցերում: Մենք որոշում կայացնում ենք կոլեկտիվ կամ ընդհանուր հավաքների ժամանակ:
-Փաստորեն, ԲՀԿ-ի «ո՛չ նալին, ո՛չ մեխին» վարքագիծը գործարարների սրտո՞վ է:
-Բայց ո՞վ ասեց` ոչ նալին, ոչ մեխին:
-Կբացատրե՞ք` այլընտրանք ինչ է նշանակում:
- (Ծիծաղում է):
-Հասկացանք, որ ձեռնտու է:
-Ոչ էն է` ձեռնտու է, ոչ էն է` ոչ:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ