ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Տասը հազարի բարձրացում` 8 %-ի գնաճ

Տասը հազարի բարձրացում` 8 %-ի գնաճ
13.06.2013 | 17:47

«Պետական հատվածում 70 հազար աշխատողի նվազագույն աշխատավարձը կբարձրանա»,- մեզ հետ ճեպազրույցում վստահեցրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ։ Այսինքն, պետք է ենթադրել, որ պետական հատվածում հաշվարկված է նվազագույն աշխատավարձ ստացողների թիվը, որոնց աշխատավարձը հուլիսի 1-ից պետք է բարձրանա։ Սակայն ի՞նչ միջոցների հաշվին է այն իրականացվելու։ Ընդհանուր գումարը փոքր չէ, եթե նկատի ունենանք, որ նվազագույն աշխատավարձը 35000 դրամից դարձել է 45000 դրամ, իսկ 2013-ի պետբյուջեի ծախսերում այն հաշվարկված է 35000 դրամով։ «Ներկայումս նվազագույն աշխատավարձի բարձրացումը կկատարվի պետբյուջեի միջոցների շրջանակներում։ Եթե վերաբաշխումների անհրաժեշտություն լինի, դրա մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նախարարը։ Իսկ թե գործնականում այդ 10 հազարը ինչ կտա ժողովրդին գնաճի պայմաններում, պատկերն ակնհայտ է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ