Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ-ն այլևս «ընդդիմություն» չէ

ՀՀԿ-ն այլևս «ընդդիմություն» չէ
17.06.2013 | 15:27

Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվեց ՎՊ-ի հաշվետվության քննարկումը: Չկար այլևս ՀՀԿ-ականների նախկին էմոցիան, ընդդիմություն-ՀՀԿ-ն: Այս անգամ ամբիոնի մոտ էր կառավարության ներկայացուցիչ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որը հակադարձում էր ՎՊ-ին: «Իրականում ոչ մի մսխում էլ չկա». ահա սա էր նախարարի ելույթի ու հարցադրումների պատասխանների էությունը: «Ձեր ելույթից մի շարք հարցեր ինձ և դահլիճին պարզ դարձան, այդուամենայնիվ, չբացառելով, որ եղել են լուրջ չարաշահումներ, փոշիացումներ, Դուք նշեցիք, որ դրանք զանգվածային բնույթ չեն կրել»,- հարցի սկզբում նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` կառավարության անդամին հարցնե՞լով, թե կառավարությունն ունի 2011-ի և 2012-ի համեմատական, չարաշահումներն ավելացել են, թե՞ պակասել: Նախարարը դժվարացավ նման համեմատության փաստեր բերել: «Հինգշաբթի օրվա մեր քննարկումներից հետո վարչապետը հանձնարարականներ է տվել, որ ոչ միայն գործադիր մարմնի անդամները, այլև իրավապահ համակարգի աշխատողները նմանատիպ տեղեկություններն ամփոփեն և ներկայացնեն: Անկախ նրանից, թե այս քննարկումները ինչպես կավարտվեն»,- ասաց Գևորգյանը` նկատելով, որ նախորդ բացահայտումների արդյունքում «ռիսկերը նվազագույնի են հասցված»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ