ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Հաբիթաթ Արմենիան» հրավիրում է արշավի

«Հաբիթաթ Արմենիան» հրավիրում է արշավի
28.06.2013 | 13:44

Հարգելի գործընկերներ:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» կազմակերպության նախաձեռնած «Մեկօրյա շինարարություն» աշավին, որը կոչ է անում մասնավոր, միջազգային և տեղական կազմակերպություններին ու խմբերին` միանալու կամավորական բնակարանաշինական աշխատանքներին և բարելավելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսապայմանները` ունենալու պարզ, մատչելի և ապահով բնակվելու պայմաններ` դրանով իսկ փոխելով մարդկանց և համայնքների կյանքը: Արշավի շրջանակներում աջակցություն կստանա Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչ Վարդան Գրիգորյանի ընտանիքը:
Հունիսի 29-30-ը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության 15 անձից բաղկացած կամավորների խումբը շինարարական աշխատանքներ է իրականացնելու Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Աղավնաձոր գյուղում (Վայոց Ձորի մարզ)՝ օժանդակելու ցածր եկամուտ ունեցող ևս մեկ հայ ընտանիքի իրականացնել իր երազանքը, այն է՝ ունենալ պարզ և պատշաճ տուն: Երկու օրվա ընթացքում կամավորները իրականացնելու են հատակի երեսպատման և հարթեցման աշխատանքներ: Միջոցառումը կեզրափակվի տնօրհնեքի արարողությամբ:
Անչափ կարևորում ենք Ձեր մասնակցությունը և աջակցությունը ծրագրի տարածման, լուսաբանման և քաջալերման գործին` հավատալով, որ հայաստանյան մասնավոր ընկերությունները կշարունակեն միանալ «Հաբիթաթի» ջանքերին` պայքարելու բնակարանային աղքատության դեմ Հայաստանում:
Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա Հունիսի 29-ին, ժամը 10:30-ին` Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում: Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև հունիսի 28-ը ժամը 12:00-ն: Տրանսպորտն ապահովում է «Հաբիթաթ Արմենիան»:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Նաիրա Աբրահամյանին` ՀՖՀԱ-ի «Գլոբալ Վիլիջի» և հանրության հետ կապերի կոորդինատորին, հեռ. 055 106 203:


Հարգանքներով`
Սեդա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ