ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Օֆշորի հակառակ կողմը

Օֆշորի հակառակ կողմը
02.07.2013 | 00:40

Օֆշորյան սկանդալը, կարծես, շարունակում է մնալ քաղաքական քննարկումների առաջին հորիզոնականում` ըստ էության, երկու գործարարի ֆինանսական վեճից վերածվելով ներքաղաքական զարգացումների, վարչապետ Տիգրան Սարգսյանի անձն ու գործունեությունը հերթական անգամ քննադատելու գործոնի: Անկասկած, դատախազությունը մոտ ժամանակներս պարտավոր է խոսել վարչապետի դիմումի մասին և իրավական գնահատական տալ, թե ինչպե՛ս է պատահել, որ Տիգրան Սարգսյանը, չլինելով Կիպրոսում և չլիազորելով որևէ մեկին իր անունից նման քայլի դիմելու, հայտնվել է օֆշորում գրանցված կազմակերպության փայատերերի շարքում: Սա կարևոր խնդիր է, քանզի սկանդալի առանցքային հատվածում է հայտնվել բարձրագույն իշխանության մի ներկայացուցիչ, որը մշտապես հայտնի է եղել իր մութ անցյալի բացակայությամբ: Բացի դրանից, Տիգրան Սարգսյանի կերպարը հայկական քաղաքական դաշտում որոշակի հեղափոխություն մտցրեց, քանզի նա վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից քաղաքական և կառավարչական նորամուծություններ բերեց, որոնք կապված են ինտելեկտուալ գործընթացների հետ և հեռու էին քաղաքական համակարգում կարծրացած «թայֆայական» մոտեցումներից:
Օֆշորային սկանդալի շուրջ բարձրացված աղմուկը գալիս է ապացուցելու, որ հասարակությունը և նրա քաղաքական կյանքը կարգավորող ինստիտուտները դեռևս երկար ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի կարողանան խնդիրներին տալ արդարացի գնահատականներ և գտնել խնդիրների լուծման առավելագույնս արդյունավետ մեխանիզմներ: Բոլոր երկրներում էլ բիզնեսը հարկերից խուսափելու նպատակ ունի, և պետականության հզորության չափման միավորներից մեկն էլ այն է, թե ինչքանով են պետական ինստիտուտները կարողանում բիզնեսն ու գործարար հարաբերությունները կարգավորող խաղի կանոնները պահել վերահսկողության ներքո, բացահայտել և կանխարգելել հարկերից խուսափելու մեխանիզմները: Այս առումով Հայաստանում դեռևս մեծ անելիք կա: Օֆշորային սկանդալն ապացուցեց, որ քաղաքական ուժերի մեծամասնությանը հետաքրքրեցին ոչ թե երկու գործարարի վեճն ու նրանց մասնակցությամբ օֆշորային մեխանիզմի առկայությունը, այլ վարչապետի և բարձրաստիճան հոգևորականի մասնակցությունը (ինչը խիստ վիճելի է) այս պատմությանը:
Վարչապետի մասնակցության խնդիրը քաղաքական սպեկուլյացիաների վերածողներն այդպես էլ չեն ցանկանում ուսումնասիրել, բարձրաձայնել ու հասարակության դատին ներկայացնել այն խնդիրը, թե արդյոք օֆշորային լվացումների տեսքով Հայաստանից գումարներ հոսո՞ւմ են արտասահման, թե՞ ոչ, և ի՞նչ ծավալների մասին է խոսքը, հայ օլիգարխներից ովքե՞ր են օֆշորային մեխանիզմներում վարպետացած և, ի վերջո, ինչպե՞ս նվազագույնի հասցնել օֆշորային ճանապարհով Հայաստանից գումարների արտահոսքը: Արդեն իսկ պարզ է, որ վարչապետը կապ չունի երկու գործարարի բիզնես վեճի պատճառով ծագած խնդրի հետ, սակայն քաղաքական իմաստով հասարակությունը ոչինչ չշահեց այս պատմությունից: Որևիցե մեկն այդպես էլ չանդրադարձավ հայ օլիգարխների օֆշորային արկածներին, դրանց մեխանիզմներին և կանխարգելման մեթոդներին: Մինչդեռ սա կարող էր բարենպաստ հող ստեղծել օֆշորի հակառակ կողմն ուսումնասիրելու և Հայաստանում ստեղծված նյութական բարիքները երկրում պահելու, պետական-հասարակական բարօրության նպատակին ծառայեցնելու համար:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ