Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.07.2013 | 00:35

Հավաքվեցե՛ք և քննեցե՛ք ձեզ, ո՛վ անզգամ ազգեր, քանի դեռ չեք դարձել ինչպես անցավոր ծաղիկ, քանի դեռ չի եկել Տիրոջ բարկության և սրտմտության օրը։ Փնտրեցե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, իրավո՛ւնք արեք, արդարությո՛ւն որոնեցեք և պատասխա՛ն տվեք նրանց, որովհետև Տիրոջ բարկության օրը պիտի թաքնվեք։


Սոփոնիայի մարգարեությունը 2. 1-3

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ