Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կալանավորին ծեծելն աշխատա՞նք է

Կալանավորին ծեծելն աշխատա՞նք է
23.07.2013 | 00:35

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բարքերն ու կարգերը գնալով անտանելի են դառնում: Արդեն վեց տարի կալանավայրում անցկացրած, ինքնասպանության փորձ արած Մանուկ Մանուկյանը երեկ մեր խմբագրություն էր զանգահարել` ղեկավարության ապօրինի գործողություններից դժգոհելու: Նրա փոխանցմամբ` ՔԿ-ի ազգային անվտանգության գծով պետի տեղակալը` Զորակ Ավետիսյանը, կանչել է նրան ու պայման առաջարկել, որ ոչ թե բանտի վերահսկող դատախազը ( նկատի ունի հենց բերդի դատախազ Ալիկ Մուրադյանին) «կռիշա» լինի ու նրանից փող ստանա, այլ ինքը: «Ասացի` չէ, իմ «կռիշը» ոչ մեկն էլ չէ, ու ես հիմնարկի սեփականությունը չեմ, ոչ մեկի հետ էլ չեմ համագործակցում: ՈՒ դրանից վիրավորված, իմ բանտախցի դեմը կամերա է դրել: Անգամ հաց գնելիս խնդիր ա ստեղծում: Ժամերով չենք կարողանում հաց գնել»,- պատմեց Մանուկը և հեգնեց, թե իր բանտախցի փոխարեն կողքինի համար պիտի տեսախցիկ դներ, որ գիտեին հիվանդ կալանավոր է ու կախվելու է: Մանուկը նաև պատմեց, որ Ավետիսյանն անընդհատ տարբեր ձևերով փորձում է իրեն սադրել, ներքաշել տարբեր գործողությունների մեջ: «Նոր կալանավորված տղաներից մեկին կանչել ասել ա, որ եթե Մանուկի «վրա» ճիշտը չգրես, դուբինկան կկոխեմ… կամ կգցեմ կնանիքի կամ էլ գոմիկների կամերը: Իմ կամերից ինձ հարազատ մարդու են տանում ծեծում, որ իմ վրա ցուցմունք տա, շառ անի: Ես էլ գնում եմ ասում` խի ես էդպիսի բան արել, ինքն էլ չի հերքում, ասում ա` լավ եմ արել, իմ աշխատանքն ա ու ես: Ես էլ ասացի` քո աշխատանքը կալանավորին ծեծելն ա՞»,- ասաց ազատազրկվածը և ավելացրեց, թե կալանավորների անվտանգությունն իբր ապահովող այս պաշտոնյան իրեն համակարգից դուրս է դնում, ազատազրկվածին նետելով. «Էս երկրում ամենաուժեղն ազգային անվտանգությունն ա, իսկ ես էդ համակարգի մեջ չեմ մտնում, իմ համակարգը լրիվ ուրիշ ա»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ.- Քանի որ հնարավոր չեղավ որևէ կերպ կապվել Զորակ Ավետիսյանի հետ ու լսել նաև նրա դիտարկումները, «Իրատես de facto»-ն պատրաստ է հրապարակելու նաև նրա տեսակետը։

Դիտվել է՝ 3771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ