Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«ՕԵԿ»-ն ու «ԱՄ»-ն «սև ցուցակում» են

«ՕԵԿ»-ն ու «ԱՄ»-ն «սև ցուցակում» են
24.09.2013 | 17:40

Վերջին ամիսներին Ազատության հրապարակում ընթացող ազատամարտիկների շարունակական բողոքի ակցիաները հասել են մի հանգրվանի, որ նրանք հերթով պահանջում են տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներ:

Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ, հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանը irates.am-ին տեղեկացրեց, որ այս ընթացքում ազատամարտիկները հանդիպել են «Ժառանգություն», «Հանրապետություն», ՀժԿ, «Բարգավաճ Հայաստան», Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, «Հայրենիք և պատիվ» կուսակցությունների ղեկավարների հետ: Ազատամարտիկները հանդիպել են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Ըստ Սուրեն Սարգսյանի՝ ազատամարտիկների հանդիպումները նպատակ ունեն փնտրելու և գտնելու երկիրը ճգնաժամից դուրս բերելու լուծումներ:
«Նախ պետք է փորձենք հասկանալ, թե ինչու հասանք այս վիճակին, հետո հրավիրենք կլոր սեղան, ներկայացնենք առաջարկներ»,- ասաց մեր զրուցակիցը:
Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրել են հանդիպել Հայ ազգային կոնգրեսի, Հայ հեղափոխական դաշնակցության և «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչների հետ:
Ազատամարտիկները մտադիր են հանդիպել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաև՝ ՀՀԿ ներկայացուցիչների և անձամբ Սերժ Սարգսյանի հետ:
«Իշխանություններին պետք է ներկայացնենք կլոր սեղանի առաջարկները, և եթե դրանք չընդունեն, կպահանջենք նրանց հրաժարականը»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Կուսակցությունների ցանկում բացառություն են կազմում միայն «Օրինաց երկիրը» և «Ազգային միաբանությունը»: Այդ երկու կուսակցությունների ղեկավարների՝ Արթուր Բաղդասարյանի և Արտաշես Գեղամյանի հետ ազատամարտիկները հանդիպելու ցանկություն բնավ չունեն:
«Ժողովուրդը մեզ չի ների դրա համար, չեն ների առաջին հերթին մեր ազատամարտիկ ընկերները»,- ասաց Սուրեն Սարգսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ