Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանը վարչապետին մեսիջ ուղարկեց

Հովիկ Աբրահամյանը վարչապետին մեսիջ ուղարկեց
01.10.2013 | 13:44

«Ընդհանրապես, ԱԺ-ի արժանապատվությունը կախված է բոլոր պատգամավորներից, ոչ միայն ԱԺ նախագահից: Այս տեսակետն ուզում եմ մարդիկ ճիշտ ընկալեն»,-ԱԺ-դատախազություն հարաբերությունների մասին այսօր այսպես խոսեց Հովիկ Աբրահամյանը` թվարկելով, թե որ կառույցներն են պարտավոր հաշվետվություններ ներկայացնել խորհրդարան: Ըստ Աբրահամյանի օրենքով հստակեցում չկա, որ խորհրդարանին պետք է բանավոր հաշվետվություն ներկայացվի: Խոսելով Աղվան Հովսեփյան-ԱԺ, տվյալ դեպքում Հովիկ Աբրահամյան, հարաբերությունների մասին, խոսնակը նշեց, որ յուրաքանչյուր գերատեսչությունում էլ միշտ էլ լինում են աշխատանքային թերություններ: «Ճիշտ չէ, որ Հովսեփյանն այդ պաշտոնում չէ ու փորձում ենք սևացնել, փնովել նրան: Հակառակը, ես ընդդունում եմ այն քաղաքական գործիչներին, ովքեր աշխատանքի, պաշտոնի ժամանակ են խնդիրներ վեր հանել և ներկայացրել հանրությանը տվյալ կառույցի ղեկավարին»,-փաստեց Աբրահամյանը, ում անթաքույց մեծ հավանությանն է արժանացել նոր թեկնածուն, որի հասցեին հնչած մեղադրանքները համարեց «մաղձ»: «Համոզված եմ, որ ապագայում կլինեն օրենքներում փոփոխություն և մեր երկրում կիշխի օրենքը, որ Հայաստանում ոչ մեկի որդին, դուստրը, զավակը չեն լինի արտոնյալ որևէ հարցում»,-ասաց Աբրահամյանը ու հիշեց հին «դարդը»` խոսքը շարունակելով Սինգապուրի վարչապետի օրինակով: «Երբ նրան հարցնում են, ինչպես եղավ, որ ձեր երկրում արդարություն, տնտեսական զարգացում եղավ, նա ասաց. «Որովհետև վարչապետ եղած ժամանակ ինձանից եմ սկսել»: Խորհուրդ եմ տալիս բոլորն իրենցից սկսեն»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ