Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՎՊ-ն` Գյումրու քաղաքապետարանում-2

ՎՊ-ն` Գյումրու  քաղաքապետարանում-2
04.10.2013 | 00:10

Ինչպես խոստացել էինք, շարունակում ենք ներկայացնել Գյումրու քաղաքապետարանում Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումները: Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու առթիվ քաղաքապետարանի տոնական հրավառությունը կազմակերպել է մրցույթը չշահած ընկերությունը: Ըստ մեր աղբյուրների, դա Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն պատկանող ընկերությունն է, որի հաշվին Գյումրու քաղաքապետարանից «գնացել» է շուրջ 8 մլն դրամ:
Մյուս չարաշահումը վերաբերում է մանկապարտեզներին մատակարարվող սննդին: Գյումրիում այս գործին լծվել էր քաղաքապետի մտերիմներից մեկին պատկանող ընկերությունը, սակայն այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ, թե սնունդը թանկ է և անորակ, մատակարարումը դադարեցվել է: Փոխարենը քաղաքապետարանը հատուկ հրահանգ է իջեցրել, թե որ խանութներից պետք է գնումներ անել: Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում ևս ՎՊ-ն խնդիրներ է հայտնաբերել: Մասնավորապես, քաղաքային աղբանոց տանող ճանապարհի հարթեցումը անցյալ տարվա դեկտեմբերին իրականացվել է ոչ թե անվճար կամ «բարեգործական» հիմունքներով, ինչպես հանրությանն է ներկայացվել, այլ վճարովի: Քաղաքապետը այդ ծախսը «փակել է» բենզինով` փաստաթղթերով ցույց տալով, որ «պետական» նպատակներով 4 մլն դրամի բենզին է ծախսվել: Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ, այս «գործարքն» իրականացվել է բնակկոմունալ բաժնի պետ Չուբար Զարգարյանին պատկանող ընկերության հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ