Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

60% խախտում պետգնումների ոլորտում

60% խախտում պետգնումների ոլորտում
05.10.2013 | 14:38

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է չինովնիկների փողերը «հաշվել»: Օրերս նա իր զարմանքն է հայտնել բյուջեի այն ծախսերի վերաբերյալ, որոնք ուղղվում են պետգնումներին: Այս մասին գրում է newsru.com-ը` մեջբերելով Պուտինի խոսքերը. «Երբ ամեն ինչ բաց է, թափանցիկ, միանգամից ակնհայտ է դառնում չինովնիկների համար գնված շքեղությունների, անհարկի իրերի բարձր գները: Տարօրինակ է, բայց երբեմն անհեթեթ պատճառաբանություններով են պետգնումներ իրականացվում»: Վերահսկողական ծառայության տվյալները վկայակոչելով, ՌԴ ղեկավարը նշել է, որ 2012-ին պետական և համայնքային գնումների շուրջ 60%-ն իրականացվել է խախտումներով: «2012-ին պաշտոնական կայքերում տեղադրված է ավելի քան 3,4 մլն պետգնումների մասին տեղեկություն, որը կազմում է մոտ 8 տրիլիոն ռուբլի: Մոնիտորինգից հետո ավելի քան 10 հազար գնում դադարեցվել է, որի 60% իրականացվել է խախտումներով»,-ընդգծել է Պուտինը, այդուհանդերձ, սա չորակելով որպես «հափշտակություն», այլ կարգապահության պակաս: Կարգապահական ստուգումների արդյունքում 27 հազար պաշտոնատար անձի նկատողություն է հայտարարվել: «Սա շատ մեծ ցուցանիշ է, որը վկայում է, որ ունենք համակարգային խնդիր»,-հավելել է Պուտինը`շեշտելով, որ անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ իրականացնել այս համակարագում և եղած վերհասկողական միջոցներն ավելացնել: Ավելին, ՌԴ նախագահը հրահանգել է, որ բոլոր չինովնիկները պետք է բյուջետային խնայողությունների գնան: Ի դեպ, Պուտինը նաև հիշեցրել է 2014-ին գործող օրենքի մասին, որով չինովնիկներին չեն թույլատրվում շքեղություններ և աշխատասենյակների ճոխ վերանորոգումներ: Նրանց տրամադրվող գումարները սահմանափակ են` ոչ ավելին 1մլրդ ռուբլի դաշնային և 100 մլն ռուբլի`մարզային չինովնիկների համար: Մնում է հուսալ, որ գոնե Մաքսային միության անդամակցության «խեր» կլինի այն, որ Հայաստանում էլ պետգնումները խոշորացույցի տակ կպահեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ