Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ-ն Զարուհուց պատիվ պիտի պահանջի

ՀՀԿ-ն Զարուհուց պատիվ պիտի պահանջի
08.10.2013 | 15:14

«ՀՀԿ-ն պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին»,- այս տեսակետը հայտնեց այսօր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` հընթացս նշելով, որ ոչ թե ՀՀ նախագահը, այլ հենց ՀՀԿ-ն պետք է այդ քայլը անի: «Այստեղ ոչ միայն վիրավորանք է, այլև երկրի խորհրդանիշը ներկայացնել-չներկայացնելու հարցը: Այն կուսակցությունը, որի ղեկավարն է Սերժ Սարգսյանը, պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին: Պատիվ պահանջել է պետք: Վերջապես մեկ անգամ մարդը, որ նման հայտարարություններ է անում, պետք է պատասխան տա դրա համար և կարողանա փաստերով հաստատել: Մեկը պիտի հասկանա, որ նման լուրերը տարածելն այնքան էլ հեշտ բան չէ: Սա խոսում է նաև պետության իմիջի մասին»,- ասաց ՀԴԿ ղեկավարը: Ին վերաբերում է Զարուհու հարցի բովանդակությանը, ըստ Արամ Սարգսյանի, եթե նման բան լիներ, փաստվեր, որ ՀՀ նախագահը կազինոյում խաղում է, ադրբեջանական գաղտնի ծառայությունները կօգտագործեին դա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ