Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պայմանագիրը «փոփոխության» է ենթարկվում և շուտով այն կկնքվի»

«Պայմանագիրը «փոփոխության» է ենթարկվում և շուտով այն կկնքվի»
08.10.2013 | 15:15

Հայաստանի տնտեսական կյանքն արդեն մեկ շաբաթ եռում է գազի գնի թանկացման պայմանագրի շուրջ պարզաբանումներից: Պաշտոնյաների իրար հակասող հայտարարությունների պակաս չկա: Այսօր հերթական անգամ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե գազի գնի թանկացման պայմանագիր գոյություն ունի: «Նման բան չկա, որ պայմանագիր չկա, բնականաբար եթե ինչ որ ապրանք է մատակարարվում, պետք է լինի պայմանագիր, որի երկու կողմերից մեկը ապրանք գնողն է, մյուս կողմը՝ վաճառողը: Մեր պարագայում ապրանք գնողը Հայռուսագազարդ ընկերությունն է, որը գնում է գազը, իսկ վաճառողը Գազպրոմն է: Պայմանագիրը կա, գոյություն ունի, որով գազի գինը հայկական սահմանի վրա սահմանված է 270 դոլար»,- ասել է նախարարը: Իսկ երբ լրագրողները հիշեցրել են վարչապետի տեսակետը, թե պայմանագիր չկա, նախարարը պարզաբանել է, թե պայմանագիրը Հայռուսգազարդում է, որի օրինակը վարչապետի հանձնարարականով ուղարկվել է Արամ Մանուկյանին: Արմեն Մովսիսյանի տեղեկացմամբ, Մաքսային միության անդամացության որոշումից հետո պայմանագիրը «փոփոխության» է ենթարկվում և շուտով այն կկնքվի: Նախարարը, վերհաստատելով, որ այդ փոփոխությունների արդյունքում գազի գինը ոչ կէժանանա, ոչ էլ կթանկանա, վերստին հստակեցրեց վարչապետի ասածը. «Վարչապետը հայտարարեց, որ կառավարության և ռուսական կողմի միջև պայմանագիր չկա, այսինքն` այն, ինչ մենք պետք է կնքենք, իսկ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը կա»: Փաստորեն, դեռ հստակեցումներ, վերջնական պայմանագիր չկա, բայց գազի գինը վաղուց բարձրացել է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ