Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Սեֆիլյանին հետևողը Լֆիկ Սամո՞ն է եղել

Սեֆիլյանին հետևողը Լֆիկ Սամո՞ն է եղել
10.10.2013 | 12:58

Երեկ կեսգիշերին ` ժամը 23: 40-ից մինչև ժամը 00:10-ը Երևանի Զեյթուն թաղամասում, ուր գտնվում է Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը, BMW մակնիշի արծաթագույն ավտոմեքենան հետապնդել է նրան: Այս մասին ասվում է Նախախորհրդարանի այսօր տարածած հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Սեֆիլյանին է մոտեցել շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչը և նրան հրավիրել առանձնազրույցի: Անծանոթը ներկայացել է Ռուբո անունով, ով դուրս է եկել Լֆիկ Սամոյի ավտոմեքենայից: Հայտարարության մեջ չի նշվում, թե ում է կասկածում Նախախորհրդարանը, սակայն ակնարկը, որ դա կարող է լինել նույն ինքը` Սամվել Ալեքսանյանը կամ նրա կողմից ուղարկված մեկը, ակնհայտ է: Փաստորեն, Լֆիկ Սամոն պայքարում է իր մեթոդներով` մի կողմից աշխատանքի խոստումներով գործազուրկ կանանց հանում է ցուցարարների դեմ, մյուս կողմից մարդկանց հետապնդում գիշերվա մթության մեջ` ինչպես գող կատուն:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ