ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Գյուղնախարարի շնորհավորանքը Գյուղատնտեսի օրվա առթիվ

Գյուղնախարարի շնորհավորանքը Գյուղատնտեսի օրվա առթիվ
20.10.2013 | 13:32

Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա առթիվ՝ շնորհավորելով ոլորտի հետ առնչվող բոլոր մասնագետներին։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Այսօր գյուղաշխարհի և գյուղատնտեսության բնագավառի մասնագետների՝ ֆերմերների, գիտնականների ու գործարարների տոնն է։ Սիրելի երկրագործներ, ձեր քրտնաջան աշխատանքի և պետական նպատակաուղղված քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտը թևակոխեց զարգացման նոր միջավայր՝ գյուղն ու գյուղատնտեսությունը, գյուղմթերքի արտադրությունն ու իրացումը ձեր ջանքերով դարձավ մեկ ամուր արժեշթղա։
Դուք եք երկրի կերակրող ձեռքը, և Հայաստան երկրի շնորհակալ հողը միշտ վարձահատույց է լինելու ձեզ՝ օր օրի բարելավելով բոլորիս կյանքի որակը, բարձրացնելով մեր պետության պարենային անվտանգության մակարդակը։ Ես հավատում եմ ձեր ուժերին, մեր հողի զորությանը և համոզված եմ, որ այս հողի վրա մենք օր օրի ավելի վստահ և ուժեղ ենք կանգնելու։ Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ շնորհավորում ձեզ` գյուղատնտեսի օրվա կապակցությամբ։ Մաղթում հայ երկրագործին վայել տոկունություն, ուժ, եռանդ և, իհարկե, տոնական տրամադրություն»։

Դիտվել է՝ 2899

Մեկնաբանություններ