ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Խաղաղությունը չի կարելի փոխանակել զավթիչի նկատմամբ հնազանդությամբ»

«Խաղաղությունը չի կարելի փոխանակել զավթիչի նկատմամբ հնազանդությամբ»
29.10.2013 | 12:40

«Մենք ռուսական գործակալներին վռնդել ենք անվտանգության համակարգից»,- ասել է Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր երեկվա հեռուստաելույթի ժամանակ: Նրա խոսքով` Վրաստանը մեծ պրոբլեմներ ունի Ռուսաստանի հետ և պետք է խոսի նրա հետ: «Մեզ անպայման անհրաժեշտ է խաղաղություն, բայց պատերազմի բացակայությունը դեռևս խաղաղություն չէ: Խաղաղությունը չի կարելի փոխանակել զավթիչի նկատմամբ հնազանդությամբ, այն չի կարելի գնել անկախության գնով»,-նշել է Սաակաշվիլին: Վերջինս խնդրանքով դիմել է Վրաստանի ժողովրդին. «Ոչ մեկին հնարավորություն մի տվեք զոհելու մեր ինքնիշխանությունը, ռուսական գործակալներին հնարավորություն մի տվեք վերադառնալու, երբեք մի հրաժարվեք ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից»: Վրաստանի նախագահի համոզմամբ երկրում ռուսական ազդեցության մեծացումը կարող է հանգեցնել քաոսի և անկախության կորստի: Նրա հրաժեշտի ելույթը գեղեցիկ ու ռոմանտիկ երանգներ էլ է պարունակել: «Տասը տարի առաջ ես առաջարկեցի ճամփորդություն դեպի ապագա, բայց չխոստացա, որ կհասնենք մինչև վերջ: Դա հրապուրիչ ճամփորդություն էր, և այդ ապագան կայացել է այսօր»,- ասել է Սաակաշվիլին: Նա հայտարարել է, որ իրեն հանգիստ է պետք և Վրաստանի ժողովուրդն էլ պետք է հանգստանա իրենից. «Եկել է ժամանակը, և դուք պետք է հանգստանաք ինձնից»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ