ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Հլը կտեսնեք, թե իմ էրեխեքն ինչ են անելու»

«Հլը կտեսնեք,  թե իմ էրեխեքն ինչ են անելու»
01.11.2013 | 11:42

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
(ԱԺ պատգամավոր, «Հայաստանի ձայն» մրցույթի ժյուրիի անդամ)


-Շուշա՛ն, «Հայաստանի ձայնը» ահագին հետաքրքիր նախագիծ է, սակայն շատ դեպքերում ծանր նստվածք է մնում այն առումով, որ բավականին տաղանդավոր կատարումներ ըստ արժանվույն չեն գնահատվում: Այնպիսի տպավորություն է, որ լիմիտը խեղդում է:
-Չէ, բայց գիտեք, իրոք լիմիտ կա. ինձ համար չորս հոգի այդպես էլ մնացին երազանք, որ էդ չորս հոգին էլ լինեին, ես շատ ուժեղ թիմ կունենայի: Մենք կարող ենք սահմանափակ թվով երգիչներ ընտրել:
-Բա էդ դեպքում ո՞նց է լինելու տաղանդավորների հարցը, որովհետև կարող է դուք արդեն ընտրել եք, բայց հաջորդ կատարողն ահա ամենաարժանավորն է:
-Գիտեք, «Հայաստանի ձայնի» հետ կապված, որպես ժյուրիի անդամ, ես չեմ կարող որևէ բան ասել, հոլանդացիների` նախագծի հեղինակների օրենքն է այդպիսին, եթե իրենց դիմեք, իրենք համաձայնեն, ես մեծ սիրով հարցազրույց կտամ:
-Հա, բայց, մյուս կողմից էլ, կան օրախնդիր հարցեր, որոնց պատասխանը ցանկանում ենք իմանալ, ու մինչև դիմենք, մինչև պատասխանեն, մինչև ձեզ գտնենք, նախագիծը կավարտվի: Օրինակ` Սամվել Գրիգորյանի աղջկա դեպքում ակնհայտ էր, որ ժյուրիի մոտ ինչ-որ բան այն չէր: Իսկ եթե անկեղծ, ապա փոքր-ինչ կողմնակալ էր: Նախ, որպես նախագծին հետևող մարդ, գրեթե չեմ հիշում դեպք, երբ ժյուրիի բոլոր չորս անդամներդ էլ շրջվեք, իսկ նրա դեպքում խիստ միահամուռ, խիստ ոգեշնչված շրջվեցիք, եթե էլ ավելի անկեղծ` «ուրախությունից մեռաք», երբ նրան տեսաք, երբ ընդամենը «միջին վիճակագրական կատարում» էր:
-Չէ, էդպես չէ, շատ է պատահել, որ չորսս էլ շուռ ենք եկել:
-Ինչպես ժողովուրդը կասեր` «այ շուռ գաք դուք, շուռ գաք». այս անգամ խիստ տեղին, այնուհանդերձ, Շուշան, «բումն» այդ աղջկա դեպքում շատ մեծ էր:
-Սամվել Գրիգորյանի աղջկա վրա այդքան մի կենտրոնացեք, ոչ մեկս չգիտեր, թե այնտեղ ով է երգում: Կարո Սարաֆյանը շատ ավելի է մեր ընկերը, քան Սամվել Գրիգորյանը… ու ես հիմա տալիս եմ հարցազրույց, որն ինձ արգելված է:
-Իսկ Դուք կասե՞ք ձեր ղեկավարներին, որ մենք, կոնկրետ դեպքում՝ ես, վիրավորված ենք զգում տաղանդներին անտեսելու համար, լիմիտի համար… «կենացի համար», համ էլ Սամվել Գրիգորյանի աղջկան այդքան պանծացնելու համար:
-Չէ, չէ, համաձայն չեմ վերջին մտքիդ հետ. նրա կատարումն այդ օրվա ամենալավ կատարումն էր:
-Ախր, Շուշան ջան, նա առանց այդ էլ հայտնի է, երգում է Երգի թատրոնում, հայրն էլ` ասինք ով է, հորաքույրը` չասենք ով է. ինձ թվում է, որ այդ նախագիծն առաջին հերթին պետք է բացահայտումներ անի, նոու-հաուներ գտնի, Կոմիտասն ասում էր՝ մենք խոսող ազգ ենք, մենք երգող ազգ չենք. այդ տաբուն ջարդի:
-Կարմեն ջան, դու ուզում ես, որ ես նկատողությո՞ւն ստանամ հոլանդացիներից, որ հարցազրույց եմ տալիս:
-Չէ, չեմ ուզում. դու ամենալավ ժյուրին ես, գումարած Միքայել Պողոսյանին: Ձեր ընտրած երգիչ-երգչուհիներն իմ սրտով էլ են: Հա, ի դեպ. իսկ հոլանդացիները գո՞հ են ժյուրիի գործունեությունից:
-Շա՜տ շատ:
-Էլ գոհ չեն լինի իմ այս «սադրանք»-հարցազրույցից հետո… Շուշ, եթե լուրջ, մեր կարծիքները ձեզ համար կապ ունե՞ն:
-Իհարկե, դուք եք հենց մեզ ընդունողներն ու չընդունողները:
-Իսկ դու գո՞հ էիր առաջին «Դը վոյսից»:
-Գիտես, ես չեմ էլ նայել: Ես հիմա մի գաղտնիք ասեմ. իմ առաջին երգիչը, որին ընտրել եմ այս նախագծում, ընտրել եմ օրենքը չիմանալով, որ պարտադիր պետք է շուռ գաս, որ երգիչը քեզ ընտրի, ես շուռ չեկա, բայց այդ աղջիկն ինձ ընտրեց: Փայլուն երգչուհի էր:
-Առաջին մրցույթի հաղթող Մաշային, շատ հետաքրքիր է, դուք հավանո՞ւր էիր:
-Շատ լավ ձայն ուներ, շատ լավն էր «Դը վոյսում» և շատ անսպասելի անհետաքրքիր էր, գոնե ինձ համար, Յուրմալայում:
-Ինձ համար էլ: Սոնան դոմինանտություն ու զոռբայություն արեց Արտոյի հանդեպ. արդյունքը եղավ այդ: Ահա թե ինչու: Ինչը չի կարելի այս անգամ թույլ տալ:
-Հիշեցի, հիշեցի, համաձայն եմ քեզ հետ, այնտեղ, իրոք, կային էլի հետաքրքիր կատարումներ: Եկեք սպասենք մեր դուետներին. հլը կտեսնեք, թե իմ էրեխեքն ինչ են անելու:
-Նայե՞լ եք Ռուսաստանի «Դը վոյսի»` Բիլանի աշակերտների դուետը. հրա՜շք էր:
-Հա՜… հա՜…
-Բա չեք նեղվո՞ւմ, որ մեզ մոտ էդ մակարդակը չկա, բա չձգտե՞նք ես ու դու միասին` էդ մակարդակին:
-Ես ինչ պտի անեմ, որ չեմ անում: Ես միշտ կռիվ եմ տվել որակյալ երաժշտություն լսելու, ունենալու համար:


Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ