ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ի՞նչ է անում Շանթը էս «նեղ մաջալին»

Ի՞նչ է անում Շանթը էս «նեղ մաջալին»
05.11.2013 | 10:49

Շանթ Հարությունյանն այն հատուկենտ գաղափարական, անկեղծ տղերքից է, որ լավ գիտի անկախության գինը ու բացարձակ զահլա չունի ռուսական «սապոգի» հետ: Մեր տեղեկություններով` նա այս օրերին բավականին հետաքրքիր պասաժ է իրականացնում Ազատության հրապարակում: «Հեղափոխություն» անելով իշխանությունների դեմ` ռուսական ուժերից պաշտպանում է հայոց անկախության «սրբություն սրբոցը», որ այն չգրավեն պրոռուսականները: Փաստորեն, Ազատության հրապարակն այս պահին գտնվում է առանձին վերցրած մեկ մարդու «ինքնավարության» ներքո:
Արևմտականները պահում են այն, որպեսզի, մի կողմից, եթե հանկարծ Հայաստանը որոշի, որ լուրջ փաստաթուղթ է ստորագրում Վիլնյուսում` նոյեմբերի քսանիննին, դեկտեմբերի երկուսին` Հայաստան եկող Պուտինի այցի օրերին պրոռուսական ուժերը մեծ աղմուկ չբարձրացնեն, կարոտախտից չհալվեն Ադրբեջանին չորս միլիարդի զենք վաճառելու պատրաստ, ՀԱՊԿ-որեն` հանուն Ադրբեջանի Ղարաբաղի խնդրին «խառնվող» Ռուսաստանի «սապոգի» տեսքից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ