Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահը նախարարին նկատողություն է արել

Նախագահը նախարարին նկատողություն է արել
05.11.2013 | 14:18

ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հետաքրքիր դեպք է արձանագրվել: Երբ ֆինասների նախարար Դավիթ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի անդամներին ներկայացրել է բյուջեն, Սերժ Սարգսյանը նրան ընդատել է և հանդիմանել, թե` այնպես ներկայացրու, որ բոլորին հասկանալի լինի, ի՞նչ ես տնտեսագիտական լեզվով խոսում:

Սա շատ ՀՀԿ-ակնների սրտին «դեղ» է եղել, ովքեր երիտնախարարին այնքան էլ չեն ընդունում ու համարում անհաջող կադր: Այս նկատողությունից հետ Սերժ Սարգսյանն ինքն է բյուջեի որոշ «նրբերանգներ» բացատրել ներկաներին: Մեր աղբուրի փոխանցմամբ, երբ խորհրդի նիստերի ժամանակ նախագահն է խոսում, բոլորը մի մարդու պես լսում են, ինչը չես ասի կառավարության ոչ մի անդամի հասցեին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ