Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր, երիտասարդական ՀԿ Գյումրիում

Նոր, երիտասարդական ՀԿ Գյումրիում
10.11.2013 | 16:43

Շիրակի մարզի երիտասարդության համար նոր հորիզոն է բացվել: Գյումրեցի մի խումբ ակտիվ երիտասարդների ջանքերով ստեղծվել է «Լոգոս» երիտասարդական ՀԿ, որի նպատակն է մարզային երիտասարդության հիմնախնդիրները վեր հանել և լուծումներ գտնել: Օրերս տեղի է ունեցել նոր ՀԿ-ի բացում-շնորհանդեսը, որին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՏԻՄ անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրենը և այլք: Միջոցառման ընթացքում տեսազանգի միջոցով կապ է հաստատվել Իտալիայում կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի հետ, ով վստահեցրել է, թե բանակցություններ են ընթանում Իտալիայում «Լոգոսի» պաշտոնական ներկայացուցչություն ստեղծելու ուղղությամբ: Այս կապը կխթանի երկու երկրների երիտասարդների միջմշակութային հաղորդակցությանն ու տարատեսակ երիտասարդական ծրագրերի իրականացմանը: Իտալիայում ներկայացուցչություն ստեղծելու նախաձեռնությունը կյանքի կոչելու համար իրենց աջակցությունն են բերելու Իտալիայում Հայաստանի հյուպատոսարանը և հայ համայնքը: Շնորհանդես-բացմանը «Լոգոս» ՀԿ-ի նախագահ Արա Մելիքջանյանը խոսել է առաջիկա ծրագրերից և այն միջոցառումներից, որոնք կիրականացվեն մինչև տարեվերջ :

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ