«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ինչ-որ բան այն չէ

Ինչ-որ բան այն չէ
11.11.2013 | 23:02

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նոյեմբերի 9-ին, Երևանում, հակապուտինյան ցուցապաստառներով երթ կազմակերպելը մեծ հաշվով չի ունենա հետևանքներ:

«Մեր հասարակությունը, որը միշտ էլ դրական է վերաբերվել Ռուսաստանին, ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, կան խնդիրներ թե՛ բովանդակության, թե՛ կառուցվածքային առումներով: Եթե երկու երկրների իշխանությունները խելամիտ գտնվեն, պետք է գիտակցեն, որ այդ հարաբերությունները կարող են հետագայում ստեղծել ավելի մեծ խնդիրներ»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ