«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Այսպես երկիր չեն պահում, այսպես անխնա անգամ կին չեն բռնաբարում»

«Այսպես երկիր չեն պահում, այսպես անխնա անգամ կին չեն բռնաբարում»
22.11.2013 | 15:06

Այսօր ազատամարտիկ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ազատամարտիկներին առաջարկել է երկխոսության գնալ ՀՀԿ-ի հետ: «Մտահոգ լինելով երկրի ճակատագրով, փորձելով խուսափել նոր վտանգավոր փորձությունից, խորհուրդը ձեռնամուխ եղավ նախաձեռնել կլոր սեղան ՀՀ գործող քաղաքական ուժերի մասնակցությամբ: Մեր կոչին դրական արձագանքեցին ՀՀ գրեթե բոլոր կուսակցությունները, այդ թվում նաև իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, որը, սակայն, հետագայում չմասնակցեց կլոր սեղանին»,-նշեց Ս. Սարգսյանը` հայտնելով, որ իրենք շարունակելու են պնդել իրենց պայմանները: Բանախոսի խոսքով` նրանք ընդունում են երկրում ստեղծված իրավիճակի ճգնաժամային լինելը և պատրաստակամ են լուծումներ գտնել՝ իրավիճակից դուրս գալու համար: Նրանք ՀՀԿ-ին առաջարկում են լուրջ մոտեցում ցուցաբերել այդ երկխոսությանը և հարգել խորհրդի կողմից որդեգրված սկզբունքները: «Եթե նորից ամրագրվելու են այն պնդումները, որ երկրում չկա ճգնաժամային իրավիճակ, այլ ընդամենը առկա են ժամանակավոր դժվարություններ, ապա այդ երկխոսությունը դառնում է անիմաստ»,- ասաց նա:

Ազատամարտիկները տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, պատրաստվում են անցկացնել մեծ հանրահավաք. «Այդ օրը, համախմբվելով մյուս կուսակցությունների հետ, պատրաստվում ենք հայտարարել, որ այսպես չենք թողնելու, որ Հայաստանում խախտումներ կան՝ ընտրախախտումներից մինչև հանքերի գրավումը: Պետք է հայտարարենք, որ ոտնահարվում են մեր իրավունքները: Երկիրը պետք է աշխատի այնպես, ինչպես նորմալ պետությունը: Այսպես երկիր չեն պահում, այսպես անխնա անգամ կին չեն բռնաբարում»,- ասաց Ս. Սարգսյանը` շեշտելով, որ ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը ոչ թե պատահական մարդկանցից է բաղկացած, այլ պատերազմով անցած այնպիսի մարդկանցից, ովքեր լավ գիտեն խոսքի իրական ուժը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ