Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քյանդրբազություն մի արա, վտանգավոր ա

Քյանդրբազություն մի արա, վտանգավոր ա
20.12.2013 | 17:23

«Այն, ինչ այսօր ԱԺ-ի քննարկմանն է դրված, խփում է բոլոր ռեկորդները և տեղավորվում ` «իշխանություն՝ գազի դիմաց» խոսուն վերնագրի ներքո: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը 2011-ից ի վեր թաքցրել գազի պարտքը և ինչու է հիմա բարձրաձայնում»,- իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` դա բացատրելով ընտրություններով, և այդ թանկացումը ժողովրդի տրամադրվածության վրա վատ ազդեցություն կունենար: «Սերժ Սարգսյանը մոսկովյան բազմաթիվ այցերից մեկում հասավ իր գերնպատակին` Հայաստանի անունը դրեց Գազպրոմի ցուցակում: Սերժ Սարգսյանի վարչախումբն այսպիսով փորձում է լուծել իշխանության պահպանման, ռուսական իշխանությունները` Հայաստանի վասալացման խնդիրը»,- շեշտեց պատգամավորը` միաժամանակ շեշտելով, որ այս պայմանագիրը պետականության դեմ դավադրություն է:

ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանին այս գործարքը հիշեցրեց հայտնի հեռուստախաղը` «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»: «Եթե հիշում եք, մասնակցում են երկու կողմ, մեկն ուզում է դառնալ միլիոնատեր: Այդ խաղի ընթացքում կա մի հնարավորություն` զանգ ընկերոջը: Հիմա զանգ ընկերոջը եղել է այն պահին, երբ իմացել գազի գնի թանկացման մասին, վերցրել են հեռախոսը և զանգել «Հայռուսգազարդ» ընկերությանը, թե՝ օգնիր այս խնդիրը լուծենք: Մյուս հնարավորությունը 50։50 է, այսինքն՝ պարտքը կեսը դու, կեսը ես կմարենք: Մյուս հնարավորությունն էլ դահլիճի օգնությունն է: Էդ էլ դուք եք: Այս անգամ դահլիճի օգնությունը լինելու է ի վնաս ՀՀ-ի»,- ասաց Արսենյանը` նշելով, որ պարտքի կեսը մարելու դրդապատճառն է իրեն հետաքրքիր: «Ես մինչև հիմա ռուս միամիտ մարդ, «լոխ» չեմ տեսել: Խեր ըլնի, որ եկան ու համաձայնեցին, պատճառն ի՞նչ է: Հարցը հետևյալն է. բան եք ծախում, բան եք առնում, խնդիր չունեմ, առեք ու ծախեք, մեր ապագա իրավասությունները խի՞ եք վաճառքի հանում սահմանափակման ռեժիմով: Սեկվեստր եք դնում»,- ասաց Գուրգեն Արսենյանը՝ ժողովրդական ասացվածքի սեփական մեկնաբանությունը ներկայացնելով. «Ժողովուրդն ասում է, որ էդ մայլում քյանդրբազություն ես անում, դա վտանգավոր ա, քեզ կգցեն այդ տեղից»:
Ալեքսանդր Արզումանյանն էլ նկատեց, որ առաջիկա 30 տարում բոլոր իշխանությունները պարտավոր են առաջնորդվել Տիգրան Սարգսյանի և Արմեն Մովսիսյանի պատկերացրած քաղաքական կոնյունկտուրայով: «Նույնիսկ ռուսական ցարերն այս աստիճան քմահաճ չեն լինում,- հեգնեց պատգամավորը` հավելելով,- այս բեռի տակից պետք է մեր թոռները դուրս գան, ուստի ես դիմում եմ մեծամասնությանը՝ սա ապտակ է մեր ժողովրդին, մեր հայոց պետականությանը և սպառնում է մեր անկախությանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ