ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Պիետրոդարկին ծնունդը կնշի Երևանում

Պիետրոդարկին ծնունդը կնշի Երևանում
24.12.2013 | 20:04

Աշխարհահռչակ իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին դեկտեմբերի 26-ին իր ծննդյան օրը կնշի Երևանում։ Մինչ այդ դեկտեմբերի 25-ին՝ իր սիրած Սուրբ ծննդյան օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգով։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին այսօր տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց, որ համերգին կհնչեն արգենտինյան տանգոյի արքա Աստոր Պիացցոլլայի՝ հայասատանյան ունկնդրին դեռևս անհայտ ստեղծագործությունները:

Երաժիշտը նշեց, որ ծանոթ է հայկական երաժշտությանը. անցած տարի կատարել է Կոմիտասի «Կռունկը», խոստացավ, որ Հայաստան իր հաջորդ այցի ժամանակ կկատարի հայ կոմպոզիտոր Կարեն Անանյանի կոնցերտը՝ բանդոնեոնի և ֆլեյտայի համար:

Նա հայտնեց, որ Հայաստանի մասին տեղեկացել է աշխարհահռչակ գրող և սցենարիստ Տոնինո Գուերայից, ով անչափ սիրել է Հայաստանն ու հայերին և Հայաստան կատարած իր ճամփորդություններն անվանել է «ուղղահայաց»՝ դեպի բարձր լեռներում գտնվող վանքեր տանող ճամփորդություններ:

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ